RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 09-05-2019



Տեղադրվել է` 2019-05-09 00:08:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 338, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՐԿՈՒ ԳԻՐՔՙ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ

Ա. Բ.

Օրերս Բրազիլիայում լույս տեսավ երկու գիրք Հայոց ցեղասպանության մասին: Առաջինը Համբարձում Չիթճյանի «Մազի չափ, մազին մոտ. Հայոց ցեղասպանության վերապրածի հուշերը» հատորն է: Այն անգլերենից պորտուգալերեն է թարգմանել բրազիլական հայազգի գրող Սանտյագո Նազարյանը , խմբագիրներն են մարդաբան, դոկտոր Կառլոս Անթառամյանը (Մեքսիկա) եւ Էյտոր Լոուրեյրոն (Բրազիլիա), որոնք նաեւ հատորի առաջաբանի հեղինակներն են: Հուշագիրքը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայության կյանքը, գոյատեւելու պայքարը եւ փախուստն անվտանգ շրջաններ: Չիթճյանն իր հուշերում անդրադարձել է Բրազիլիա գաղթած բազմաթիվ հայերի, մասնավորապեսՙ Հայ Առաքելական եկեղեցու նախկին եպիսկոպոս Գյուտ Մխիթարյանին, որը Ցեղասպանության ժամանակ փրկել է հազարավոր որբերի, եւ որին Չիթճյանը հիշել է որպես «հայ ժողովրդի մեծագույն հերոսներից մեկի»: Հատորը հրատարակվել է «Չիթճյան» հիմնադրամի աջակցությամբ:

Երկրորդ գիրքն է «Հայոց ցեղասպանության 100-ամյակը. ժխտողականություն, լռություն եւ մարդու իրավունքներ. 1915-2015» , որի խմբագիրներն են պրոֆեսոր Կառլոս Էդուարդո Բոկոն , պրոֆեսոր Մարիա Լուիզա Տոկի Կառնեյրոն եւ Էյտոր Լոուրեյրոն : Այն ընդգրկում է բրազիլացի 25 գիտնականների հոդվածներ եւ էսսեներՙ գրված Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: 2015-ի միջոցառումներին աջակցել է Սան Պաուլուում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, իսկ գրքի հրատարակությունը հովանավորել են Սան Պաուլու նահանգի հետազոտական հիմնադրամը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության տեղական մասնաճյուղը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 09-05-2019

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ