RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 22:34:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 287, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՎԱՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ ՍԽՐԱՆՔԸ

Մարտի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ռեժիսոր Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» խորագիրը կրող ֆիլմաշարի «Գարուն է եկել» ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմը ներկայացնում էր Հայաստանի նկարիչների միության Լոռու մարզային բաժանմունքի քարտուղար, գեղանկարիչ Սամվել Խառատյանի ստեղծագործ աշխարհըՙ հարուստ գունապնակով:

Ֆիլմի օպերատորն է Ժորա Վարդանյանը , մոնտաժողըՙ Գագիկ Հովհաննիսյանը , սցենարի հեղինակն է Իվան Անտոնյանը :

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ մտքերի աշխույժ փոխանակություն: Այն սկսվեց վանաձորցի երիտասարդ արտիստուհի Հրաչուհի Լոռեցյանի խոսքով, այնուհետեւ խոսքը փոխանցվեց ֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր Իվան Անտոնյանին, ով իր խոսքում համառոտ ներկայացրեց ֆիլմաշարի անցած ուղին: Ողջույնի խոսք ասացին ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանը , ՀՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթեւոսյանը , Ռաֆայել Քոթանջյանը , Թովմաս Պողոսյանը , «Կինո+» հանդեսի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը , «Ակօս» (Ստամբուլ) թերթի հայաստանյան թղթակից Ծովինար Լոքմագյոզյանը , Լոռու մարզպետարանի ԿՄՍԵ վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը : Նրանք իրենց խոսքում բարձր գնահատեցին ֆիլմաշարի ստեղագործական խմբի գործունեությունը, դրվատանքի խոսքեր ասացին նրանց եւ գեղանկարիչ Սամվել Խառատյանի հասցեին: Իսկ Ֆահրադ Ափուջանյանն իր խոսքում ստեղծագործական խմբի աշխատանքը որակեց որպես սխրանք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ