RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 22:34:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 650, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՐԻԳՈՐԻՍ ԲԱԼԱՔՅԱՆԻ «ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐԸ» ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

Հ.Ծ.

Գրիգորիս վարդապետ Բալաքյանի Կոնստանդնուպոլսում 1910-ին հրատարակված «Անիի ավերակները» գիրքը վերջերս թարգմանվել է անգլերենի Փիթեր Բալաքյանի եւ Արամ Արքունի կողմից եւ հրատարակվել Ռատգըզ համալսարանի տպագրատան կողմից: Առաջաբանը գրել է Փիթեր Բալաքյանը: Գրքում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, տեղադրված են բնագրից վերցված 33 սեւուսպիտակ լուսանկարներ եւ մոտ մեկ տասնյակ գունավոր լուսանկարներ կատարված Փիթեր Բալաքյանի կողմից վերջին տասնամյակում:

«Անիի ավերակները» տպագիր միակ մենագրությունն է Անիի պատմության եւ թողած ժառանգության մասին, ընդգրկում է 1909-ին Մատթեոս Բ. Կոնստանդնուպոլսեցի (Իզմիրլյան) կաթողիկոսի կղերականների շքախումբով Անի կատարած պատմական ուխտագնացությունը:

Գրիգորիս Բալաքյանը ծնվել է 1875-ին: Կրթությունը ստացել է Կոնստանդնուպոլսի հայկական վարժարանում եւ Արմաշի հոգեւոր ճեմարանում: Հետագայում ճարտարագիտություն եւ աստվածաբանություն է ուսանել Գերմանիայում: Եղել է 1915 թվի ապրիլի 24-ին 250 հայ համայնքի առաջավոր գործիչներից, մտավորականներից մեկը, որոնց թուրքական կառավարությունը ձերբակալել է եւ բռնագաղթեցրել երկրի ծայրամասային ամայի տարածքներ: Քչերից մեկն է, որ չորս տարի կարողացել է դիմակայել դաժան պայմաններին: Հետագայում Հարավային Ֆրանսիա է տեղափոխվել, որտեղ դարձել է թեմի առաջնորդ: Վախճանվել է Մարսելում 1934-ին: Հեղինակ է նաեւ «Հայկական Գողգոթան» գրքի, որը Եղեռնի տարեգրությունն է, վերապրողի հուշագրություն: Այն նույնպես թարգմանվել էր անգլերենի 2010-ին:

Վերջերս լույս տեսած «The Ruins of Ani» (Անիի ավերակները) անգլերեն հատորը, արդեն իսկ դրական արձագանքներ է ստացել գրաքննադատների կողմից, որոնցից Ռոբերտ Ջեյ Լիֆտոնը գրել է. «Ուշագրավ եւ անգնահատելի ուսումնասիրություն է», Քրիստինա Մարանջին ՙ «Նոր կյանք է պարգեւում մի վճռորոշ, բայց մոռացված անցյալի պատմությանը», իսկ Ջեյ Ուինտերը ՙ «Խորապես ընդգծում է, թե ինչպես է իրականացվել անցյալում մշակութային ոչնչացումը եւ ինչպես է այն կրկնվում մեր օրերում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների շարքում»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ