RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 01-03-2019



Տեղադրվել է` 2019-02-28 21:31:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 398, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՐԿՈՒ ՀՈՒԶԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ ԷՔԻԶՅԱՆԻ ՆՈՐ ՕՊԵՐԱՅՈՒՄ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Հավատացած եմ, որ Արշիլ Գորկու ոգին շարունակում է ապրել եւ հարատեւող թոհուբոհի մեր խիստ խճճված ժամանակներում (երբ պատեր են ցանկանում կառուցել չգիտես մարդկանց պաշտպանելո՞ւ, թե՞ իրարից բաժանելու նպատակով) կարեւոր է պահպանել առողջ դատողությունը: Ո՞վ է իմանում, թե ի՞նչ են մտածում մարդիկ կառուցվելիք պատի այս կամ այն կողմում: Ե՞րբ են վերջ գտնելու ներկա ժամանակների «պարոդիաները», ներառյալ Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության եւ ատելության հողի վրա գործադրված հանցագործությունների վերաբերյալ հարցերը», նման առաջաբանով է սկսում իր հոդվածը արվեստի գործերի հավաքորդ, Նյու Ջերսիում «Spring Lake» պատկերասրահի սեփականատեր Կոռբեթ Չարլզ ՄկՔարթին ՙ անդրադառնալով ժամանակակից նորարար կոմպոզիտոր Միշել Էքիզյանի նոր օպերային, որով բացումն է կատարվել «Ամերիկյան կատարողական արվեստի պրոֆեսիոնալների» 2019 թվի կոնֆերանսի շրջանակներում «Jazz at Lincoln Center՛s Appel» դահլիճում անցկացվող պարային փառատոնի:

Քսաներորդ դարի մեծ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործություններն ու Էքիզյանի «Գորկու երազային պարտեզը» հիբրիդային երաժշտական երկը որոշ իմաստով պատասխանում են վերոնշյալ հարցերին: Նույնիսկ ներկայացված կարճ տարբերակից զգացվում է, որ օպերան հրաշալի գործ է, կախարդիչ եւ վսեմացնող: Դրամատիկական պատմությունը սկսվում է համաշխարհային երկրորդ պատերազմից առաջ նյույորքյան բոհեմական կյանքով եւ ավարտվում Կոնեկտիկուտի արվարձանում արդիական ապակե տան ամուսնական կյանքով: Այս սովորական ամերիկյան պատմության մեջ ներհյուսված են Գորկու մանկական տարիների կորսված հայկական երկիրը, հայրենիքը, Եդեմի, Արարատի, Նոյի գեղեցկությունը: Գորկին օպերայում անձամբ ներկա է բարձրաձայնելու համար ճշմարտությունը, իր նկարչական առաջընթացի միջոցով ազդարարելու հաղթանակը իր կյանքի բոլոր դժբախտությունների, ձախողումների նկատմամբ (հրդեհի հետեւանքում կորուստներ, ամուսնական դավաճանություն, քաղցկեղ, ավտովթար, ինքնասպանություն), ներառյալ հայրենիքի կորուստը:

Ջազ ակումբի դահլիճում հնչած «Տարագրված սիրտը» օպերային հատվածը մենապարով ներկայացրել է «Art of Motion Dancer Theatre»ի խորեոգրաֆ եւ տնօրեն Լին Նիդլը: Դա սքանչելի ելույթ էր: Հանդիսատեսը հափշտակված հետաքրքրությամբ հետեւեց զգացմունքների անհավատալի դրամատիզմով հագեցած նրա ելույթին: Նա կարողացավ Գորկու արվեստին համապատասխանեցնել երաժշտության եւ պարարվեստի բարդ համաձուլվածքը:

Ակնկալվում է, որ շուտով բեմականացվի ամբողջական ստեղծագործությունը եւ հնչի նաեւ սիմֆոնիկ նվագախմբի կատարումով:

Միշել Էքիզյանը հայտնի է իր «հիբրիդային» գործերով, որոնք դասականը, ռոքը եւ հոգեւորը միաձուլում են եզակի վարպետությամբ: Նա արժանացել է «Prix de Rome», «Գուգենհայմ ընկերակցության» եւ այլ մրցանակների: Դոկտորական է պաշտպանել Կոլումբիայի համալսարանում:

Իսկ հոդվածի հեղինակ Կոռբեթ Չարլզ ՄկՔարթին , ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, վերջերս Գորկու բարեկամ Ջոն Հուսյանից ձեռք է բերել «A. Gorky» մակագրությամբ մի թղթապանակ, որտեղ 1921-1940 թվերի Գորկու աշխատանքներն են եղել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 01-03-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ