RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 22-02-2019



Տեղադրվել է` 2019-02-21 22:25:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1034, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ«ԳՐԵՄՄԻԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԷՐ, ԻՍԿ ՄԵՆՔ ՀԻՄԱ ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐ ՈՒՆԵՆՔ...»

Զրուցեցՙ ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆԸ

Հարցազրույց ոտքի վրա...

- Մաեստրո Օրբելյան, տվե՛ք մեր ընթերցողներին հետաքրքրական մանրամասներ «Գրեմմի» մրցանակաբաշխության մասին...

- Նախեւառաջ պետք է նորից ու նորից ընդգծեմ, որ այն, որ արդեն երկրորդ անգամ այս հեղինակավոր մրցանակաբաշխության կոմիտեն նկատեց մեր ձայնագրությունը, երջանկահիշատակ Դմիտրի Խվորոստովսկու հետ, հիշարժան էր։

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա ասեմ, որ ամեն ինչ չափազանց հետաքրքրական էր կազմակերպված բոլոր նոմինանտներին հատուկ մեդալներ բաժանվեցին, հետո կազմակերպվեց հիրավի իր ճոխությամբ ֆանտաստիկ ճաշ-ընդունելություն, հին ու նոր բարեկամներ իրար էին հանդիպում, մյուս օրն էլ արդեն բուն մրցանակաբաշխությունն էր։ Իհարկե՛, հուզվում էինք, սպասելով արդյունքներին...Հատուկ պիտի նշեմ, որ Լոս Անջելեսի հայ համայնքում բավականին մեծ հետաքրքության կա այն առումով, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ հայՙ այն էլ Մայր Հայաստանից մասնակցում է մրցանակաբաշխությանը... Բազմաթիվ հին ու նոր ընկերների տեսա, քեֆ արեցինք հայավարի... Հաճելի էր, իհարկե՛...

- Լավ, հիմա անցնենք մերՙ հայաստանյան գործերին... Ինչո՞վ եք պատրաստվում ուրախացնել մեզ այս օրերին...

- Փետրվարի 21-ին «Ամերիաբանկը» ներկայացնում է մեծանուն երգիչ, ազգությամբ վրացի Պաատա Բուրչուլաձեինՙ «քառասուն տարի բեմում»...

Ներկայացվելու է Վերդիի «Աթիլլա» օպերանՙ համերգային կատարմամբ, որին կմասնակցեն մեր երգիչները, եւ սա շատ լավ է, որովհետեւ ես պատրաստվում եմ հենց այս օպերան մտցնել մեր թատրոնի խաղացանկի մեջ։ Նշեմ, որ այսՙ համաշխարհային պահանջարկ ունեցող բասին ճանաչում եմ արդեն մի քսանհինգ տարի, մի քանի տարի առաջ էլ համատեղ համերգ ունեցանք Սիբիրում. բացօթյա համերգ էր Խվորոստովսկու եւ հիանալի սոպրանո Տատյանա Պավլովսկայի մասնակցությամբ։ Իդեպ, հենց այնտեղ ծանոթացա շնորհալի ռեժիսոր Պաոլո Միչիկեի հետ, որը հիմա արդեն մեր թատրոնի մշտական գործընկերն է...

- Փետրվարի 25-ին էլ ՎԱՄոցարտի «Կախարդական սրինգի» հայաստանյան առաջնախաղն էՙ պրեմիերան, Դուբայում եւ Քուվեյթում հյուրախաղերից հետո առաջին անգամ...

- Այո՛, ինչպես հիշում եք, Միջին Արեւելքում այն ունեցավ մեծ հաջողությունՙ թե հասարակության մեջ, եւ թե՛ մամուլում։

Օգտվելով առիթից, հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ Մկրտիչ Բաբաջանյանին, որն իր հաշվին գալիս է Հայաստան այն ժամանակ, երբ գերմանակլեզու օպերա ենք բեմադրում այստեղ, եւ բոլորովին անվճար մեր երգիչների հետ օպերային գերմաներեն է պարապում։

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 22-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ