RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 14:15:12Նավթի և գազի հիմնախնդիրները, Հայաստանը, Հարավային Կովկասը․ հարցազրույց (տեսանյութ)
2020-08-13 13:22:38ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր
2020-08-13 13:15:53Ապամոնտաժվում են Սևանի ափամերձ ապօրինի շինությունները
2020-08-13 13:09:13Վերջին մեկ շաբաթում տարածաշրջանում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ
2020-08-13 13:08:45Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019



Տեղադրվել է` 2019-01-31 21:59:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 718, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՋԱՀԱԿԻՐԻ» ՉՈՐՍ ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒԱԾՆԵՐԸ

Ա. Բ.

Տարին նոր է սկսուել, սակայն անցեալ յունուարին արդէն լոյս են տեսել Կահիրէի «Ջահակիր» շաբաթաթերթի յաւելուած մատենաշարի չորս գրքերը: Ինչպէս եւ նախորդները, սրանք եւս հրատարակուել են «Ջահակիրի» անխոնջ աշխատակցիՙ երաժշտագէտ, բանասէր, հրապարակախօս Հայկ Աւագեանի հեղինակութեամբ, աշխատասիրութեամբ կամ առաջաբանով:

Յաւելուած ԻԱ-ն է «Քիրազ. ընտրանի եգիպտական շրջանի երգիծանկարներու» հատորը: Այն ընդգրկում է ծնունդով եգիպտահայ ֆրանսաբնակ երգիծանկարիչ Էդմոն Քիրազի (ծն. 1923)ՙ եգիպտահայ մամուլում հրատարակած ծաղրանկարների մի փոքր ծաղկաքաղ:

Յաւելուած ԻԲ-ն Հայկ Աւագեանի «Վահան Թէքէեանի յօդուածները «Արեւ» լրագրի մէջ. հնարաւորութի՞ւն թէ դիմադրութիւն» ուսումնասիրութիւնն է:

Յաւելուած ԻԳ-ն դարձեալ Հայկ Աւագեանի «Արամ Խաչատրեանի ընկալումը եգիպտական շրջանակներու մէջ. փոխուող յարացոյցներ» հետազոտութիւնն է:

Յաւելուած ԻԴ-ն եգիպտահայ բանաստեղծ Վարան Ոյժի «Յակինթի պարտէզը» քերթուածն է (1994), որը ցայսօր հրատարակուել էր «Բանաստեղծութիւն» առցանց գրական հանդէսում:

«Ջահակիրի» յաւելուածները լոյս են տեսնում սահմանափակ տպաքանակով, հասանելի են առցանց: Դրանք վաճառքի ենթակայ չեն եւ անվճար տրամադրւում են գրադարաններին ու նիւթով հետաքրքրուողներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ