RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 18-01-2019



Տեղադրվել է` 2019-01-17 22:11:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 677, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՓ ՆՎԱԳԱԽՄԲԻ» ՀԱՄԵՐԳԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Ա. Բ.

Հունվարի 19-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի «Ռոյս» սրահում կայանալու է «Հայկական փոփ նվագախմբի» համերգըՙ Գրեգ Հոշարյանի ղեկավարությամբ: Համերգը կազմակերպվում է տարբեր կրթական նպատակներով: Համերգին մասնակցելու են ամերիկյան եւ հայկական շրջանակներում ճանաչված արվեստագետներՙ յոթնամյա ռեփեր եւ պարուհի Թայնի Թին, պարող եւ պարադիր Միհրան Կիրակոսյանը, հարվածային գործիքների վարպետ Ջեյքոբ Արմենը, հիփ հոփ պարող Ար-Մինը, երգիչներ Այլին Ամիրայանը, Ալեն Առուստամյանը, Ջոն Վարդոն եւ Հովիկ Դեմիրճյանը:

Երգահան, նվագավար, դաշնակահար եւ գործիքավորող Գրեգ Հոշարյանը ծնվել է 1977-ին, երգահան, նվագավար Էդուարդ Հոշարյանի ընտանիքում, որն էլ եղել է երաժշտության նրա առաջին ուսուցիչը: Չորս տարեկանից նվագել է դաշնամուր: Մինչեւ 2010 թվականը «Հայկական փոփ նվագախումբը» հիմնելը նա ղեկավարել է երեք այլ համույթՙ «Վենդետան», «Հոշարյան եղբայրների խումբը» (որտեղ իր եղբայր Փիթերը նվագել է կլառնետ) եւ «Արմինիըն սփեյս սթեյշընը» (վերջինը 2009-ին ելույթ է ունեցել Երեւանում): Առաջին համերգին խումբն առաջին անգամ կատարել է Հոշարյանի «Սիմֆոնիա թիվ 2. Սեւանա լճի ջրերը» ստեղծագործությունը: Գրեգ Հոշարյանը նաեւ համագործակցում է կինոյին, մի քանի ֆիլմի երաժշտության հեղինակ է, որոնցից է Սքոթ Բերլմանի եւ Մաթ վան Ջելդերի «Ծնված հայ. հայկական կատակերգական պատմություն» վավերագրական ֆիլմի (2009):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ