RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
2020-09-21 16:07:40Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ 5 մարզչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում
2020-09-21 16:06:48Ռուս-հայկական զորավարժությունները մեկնարկել են
2020-09-21 14:37:26Ռուս-հայկական զորավարժությունները մեկնարկել են
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 11-01-2019



Տեղադրվել է` 2019-01-10 21:09:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 717, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՆՏԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ԴԵՊԻ ԲԵՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հ. Ծ.

«Սարսափելի ծանր իրավիճակի մասին անզուսպ ծիծաղ առաջացնող պիես»: Այսպես է «Նյու Յորք Թայմսը» բնութագրել, ըստ Թալին Բաբայանի («Միրոր-Սփեքթեյթր), Ջո Ասատուրյանի հեղինակած եւ բեմականացրած «The Bullpen» (Բեյսբոլում գնդակը նետողների տարածքը) 65 րոպեանոց մոնոներկայացումը «The Playroom» թատրոնում, որտեղ Ջոն մարմնավորում է 18 տարբեր անձնավորություններ: Պիեսը, որն ինքնակենսագրական է, մի մարդու մասին է, որին ձերբակալում են եւ մեղադրում մի հանցանքի համար, որ նա չի կատարել: Նա գտնվում է խաղադաշտի եւ գնդակը նետողների տարածքի մեջտեղում, որտեղ հանդիպում է բազմապիսի մարդկանց: Ջոն 2001-ին Նյու Յորքում ձերբակալվել է վեճի պատճառով առաջացած սպանության փորձի մեղադրանքով եւ 12 տարվա բանտարկության դատապարտվել «Օտիսվիլ» ուղղիչ տանը: Ջոն իրեն մեղավոր չի ճանաչել, բայց բանտում ընթերցանությամբ զբաղվելով եւ իր հարուստ երեւակայությունը օգտագործելով նա սկսել է պիեսներ գրել, որոնք արժանացել են PEN-ի «բանտային գրությունների մրցանակին (2002-ին եւ 2003-ին): «Երկնային արքայություն», «Ջո Շեքսպիր» եւ այլ պիեսներից հետո, նա գրել է «Bullpen-ը», որ 2014-ի հուլիսին է առաջին անգամ բեմադրվել իր դերակատարությամբ, ազատ արձակվելուց հետո եւ մինչ օրս շարունակում է իր հաղթական երթը «անզուսպ ծիծաղ» պարգեւելով հանդիսատեսին:

Ջոյի ծնողները Լիբանանից են, որոնք Ամերիկա են տեղափոխվել 1970-ական թվականներին: Բնատուր տաղանդով օժտված եւ հումորի հանդեպ հատուկ վերաբերմունք ունեցող Ջոն գտնում է, որ «ծանր իրավիճակները խթանում են մարդու երեւակայությունը»:

Պրոդյուսեր Լարրի Միստրիխն այժմ կաբելային հեռուստատեսության համար ֆիլմի է վերածում «The Bullpen-ը»: Բացի դրանից Ջոն նկարահանվում է Ամազոնյան «The Grind» եւ «Billions» բազմասերիանոց ֆիլմերում: Նրան արդեն շնորհվել է «Screen Actors Guild» միության անդամակցություն:

Նկար 1. Ջո Ասատուրյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 11-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ