RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018



ՄԵՐՈՆՔ

Տեղադրվել է` 2018-08-15 23:08:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3415, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸՙ «ԻԶՎԵՍՏԻԱՅԻՆ». «ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԳՆԱՀԱՏՎԵԼ ԵՆ»

Պատրաստեցՙ ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆԸ

Մոսկվայում հրատարակվող հայկական «ծՏպՉ ԽՏՉփպչ» թերթի խոխանցմամբ, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պատմել է իրՙ որպես Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվ.ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի աշխատանքի մասին:

«Լինել գեղարվեստական ղեկավար նշանակում է ներգրավվել աշխատանքային գործընթացի մեջ անմնացորդ կերպով: Եթե դու լծվել ես այս աշխատանքին, պետք է դա անես, կամ ընդհանրապես չսկսես: Մեկ տարի որպես գեղարվեստական ղեկավար աշխատելուց հետո ինձ խնդրեցին դառնալ նաեւ տնօրեն: Այնպես որ թատրոնում իմ ներկայությունը հաստատ ձեւական բնույթ չի կրում», - ասել է նա ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք իսկապես լիովին ներգրավված է կոլեկտիվի կյանքի մեջ, թե՞ պարզապես հրավիրյալ աստղի դեր է խաղում:

«Հաջորդ վեց ամսում թատրոնում կլինեն հինգ պրեմիերաներ: Համեմատության համարՙ նախորդ 18 տարիների ընթացքում ռեպերտուարը համալրվեց միայն ութ օպերաներով: Բացի այդ, մենք ակտիվ հյուրախաղային գործունեություն ենք սկսել:

Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը 60 տարի անց ցուցադրվեց Մեծ Թատրոնի բեմում: Պատրաստվում ենք մեկնել Դուբայի օպերա, որտեղ ցույց կտանք Բիզեի «Կարմեն» եւ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաներըՙ նոր բեմադրությամբ: Այնուհետեւ Քուվեյթ` նոր օպերային թատրոնի բացմանը:

Հայկական ձայները միշտ էլ գնահատվել են: Կարող ենք հիշել Զառա Դոլուխանովային, Գոհար Գասպարյանին եւ, իհարկե՛, Պավել Լիսիցյանին: Հիմա մեր երգիչներըՙ Լիպարիտ Ավետիսյանը, Հովհաննես Այվազյանը, Գեւորգ Հակոբյանը, Կարինե Բաբաջանյանը եւ մյուսները ցանկալի հյուրեր են աշխարհի լավագույն օպերային բեմահարթակներում», - ասել է նա:

Կոնստանտին Օրբելյանը նաեւ նշել է. «Թատրոնը ստիպեց շատ բան փոխել: Բայց ո՛չ միայն թատրոնը մտցրեց լուրջ փոփոխություններ իմ կյանքի մեջ: Դմիտրի Խվորոստովսկու հեռանալը, որի հետ կապված է իմ գործունեության մեծ մասը, մի հարված դարձավ ինձ համար: Մենք 18 տարի միասին աշխատեցինք: Եվ վերջին անգամ հանդես եկանք համատեղ համերգով Դիմայի հայրենիքում ` 2017 թվականի հունիսի 2-ին Կրասնոյարսկում: Իսկ նոյեմբերի 22-ին նա արդեն չկար...

Այս հանճարի կողքին կանգնելը, աշխատելը, հաղորդակցվելը, սկավառակներ ձայնագրելը ինձ համար եղել է հսկայական երջանկություն: Սա անդառնալի կորուստ է: Ես այլեւս երբե՛ք չեմ գտնի երկրորդ նման ընկեր եւ գործընկեր...»:

Նշենք, որ Կոնստանտին Գարրիի Օրբելյանը ժամանակին միակ արտասահմանցին էր, ով արժանացավ ՌԴ վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը:

Նաեւ հարկ ենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել, որ նա սեփական գրպանից լուրջ գումարներ է ներդնում Օպերայի եւ բալետի թատրոնի մեջ, պատճառաբանելով դա նրանով, որ ցանկանում է, որ «...աշխարհում իմանան, որ Հայաստանում կա միջազգային մակարդակի Օպերայի եւ բալետի թատրոն»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ