RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 11:27:44Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
2020-08-12 18:17:40Դատախազի պահանջը` «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վերաբերյալ
2020-08-12 18:07:17Ոստիկանները տուգանում են հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին. տեսանյութ
2020-08-12 18:05:44ՀԲԸՄ- հայտարարությունը. Հանգանակվել է ավելի քան երկու միլիոն դոլար
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 15-06-2018



Տեղադրվել է` 2018-06-14 23:17:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2471, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նաիր ՅԱՆ

Հյուսիսային Արցախումՙ Կուրի աջ ափին, հայերի բնիկ լինելու փաստը մեկ անգամ եւս հաստատված է: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը դեռ 2004-ին հրատարակել էր «Հյուսիսային Արցախ» ստվարածավալ ժողովածուն, որի անգլերեն տարբերակը լույս տեսավ երեք տարի անց: Պատմական աղբյուրների, վավերագրությունների, քարտեզների, ժողովրդագրական վիճակագրությունների վրա հիմնվելովՙ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ամբողջացրել էր Հյուսիսային Արցախի պատմամշակութային նկարագիրը մինչեւ այդ տարածաշրջանի հայաթափումն ու բռնազավթումը: Հազարամյակներ շարունակ Հյուսիսային Արցախում հայեր են ապրել, հայկական հետքերի ապացույցներն ամենուր ենՙ հարյուրավոր հայկական գյուղեր, եկեղեցիներ, գրչօջախներ, ծխական դպրոցներ: Իհարկե, եղել նաեւ ադրբեջանցիների նախնիներ համարվող կովկասյան թաթարների, ռուսների, անգամ գերմանացիների բնակավայրեր: Հյուսիսային Արցախի ամբողջական պատկերը մինչեւ 1988 թվականը համապարփակ ներկայացված է գրքում:

Վերջերս հրատարակվել է ժողովածուի ռուսերերն օրինակըՙ համալրված նոր նյութերով: Շնորհանդեսը տեղի է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը: Գիրքը հրատարակվել է «Անիվ» հիմնադրամի աջակցությամբ 1000 օրինակով: Հասկանալի է, որ Արցախի խնդրի կարգավորման հարցում այս եւ նմանատիպ փաստավավերագրական գրքերն էական դեր չունեն, բայց դրանք դրական վերաբերմունք են ստեղծում, ցույց տալիս, որ մենք հետեւողական ենք, պատվախնդիր մեր հայրենիքի կորսված, բռնազավթված տարածքի հանդեպ:

Գրքում ներառված են Ցարական Ռուսատանի կողմից 1886 եւ 1914 թթ-ի մարդահամարի տվյալներն ու վիճակագրությունը: Ըստ այդ փաստերիՙ 1886-ին հնարավոր չի եղել կազմել Կովկասի թաթարների մարդահամարի տվյալները. հայերինը, ռուսներինը, գերմանացիներինը, մյուս ազգերի ներկայացուցչական խմբերի բնակավայրերը, վիճակագրական տվյալները հստակ են, նրանցըՙ ոչ: Պատճառն այն է, որ ադրբեջանցիների նախնիները խաշնարածներ են եղելՙ քոչվորներ ու տարվա մեջ երկու անգամ փոխել են բնակավայրըՙ ձմեռանոց ու ամառանոց: Եղել են դեպքեր, երբ նրանց տվյալները գրանցվել են անգամ քոչի պահին: Իսկ արդեն 1914 թվականին թաթարական ցեղերի մարդահամարը «մարդանման» է եղել: Ու դա շնորհիվ Ցարական Ռուսաստանի խիստ հրամանի, ըստ որիՙ նրանց պարտադրվել է նստակյաց կյանք: «Հակառակ դեպքում ձեզ կաքսորենք Պարսկաստան»,- վախեցրել են ռուսները: Աքսորի ահից թաթարները դարձել են նստակյաց: Ի՞նչն է զարմանալի. Հյուսիսային Արցախը լի է հայկական հուշարձաններով, կառույցներով, կոթողներով, կան նաեւ ռուսական, պարսկական, գերմանական աղոթատեղիներ, բայց ոչ մի մզկիթ չկա: Սա եւս քոչվոր լինելու հետեւանք է: Իսկ երբ թաթարական ցեղերը վերջապես անցան նստակյաց կյանքի, սովետական կարգեր հաստատվեցին, իսկ սովետը մերժում էր կրոնն ու կրոնատեղիները: Այդ պատճառով էլ թաթարական ցեղերի հենքի վրա ձեւավորված ադրբեջանցիները սովետական տարիներին եւս Հյուսիսային Արցախում մզկիթներ չեն ունեցել: Նրանց աղոթատեղիները կառուցվել են սովետի փլուզումից հետո միայնՙ վերջին 20-30 տարում:

Հազարամյակների պատմության մեջ այդ 20-30 տարում է, որ Հյուսիսային Արցախում հայեր չեն բնակվում: Գիրքն ապացուցում է, որ մեր պատմական հայրենիքում մենք տեղ ենք տվել թաթարական ցեղերինՙ Դաշքեսան, Խանլար, Շամխոր, Թովուզ, Ղազախ, Գյանջա. ադրբեջանահունչ տեղանունները հայկական տարածքներ են: Դրա ապացույցները հատ-հատ ցուցադրված են ժողովածուում: Սամվել Կարապետյանը պատմեց. «Գրքի շնորհանդեսի տեղեկությունը տարածվեց նաեւ համացանցում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 15-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ