RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 25-05-2018



Տեղադրվել է` 2018-05-24 21:17:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1685, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԹԱՏՐՈՆԸ»

Հ.Ծ.

Լոս Անջելեսի «Ստեֆանի» պատկերասրահում հունիսի 1-ին բացվելու է ժամանակակից նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի «Խորհրդավոր թատրոն» խորագրով ցուցահանդեսը, կազմակերպությամբ պատկերասրահի տնօրեն Լինդա Ստեփանյանի , հաղորդում է «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Երեսուն յուղաներկ կտավները առաջին անգամ համապարփակ ներկայացնելու են տաղանդավոր նկարչի նկարներում մարդկային մարմնի առնչությունները թատերական արվեստի, երաժշտության ու սիմֆոնիայի հետ:

Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941-ին Թբիլիսիում եւ Հայաստանի նկարիչների միության անդամ է 1970-ից սկսած: Երկար տարիներ հաջողությամբ ներգրավված է եղել թատրոնների բեմականացման եւ կինոստուդիաների նկարահանումների համար էսքիզներ պատրաստելու գործում: Նա ձեւի եւ գույնի ներդաշնակությունից այն կողմ է անցնում ներշնչվելով ինչպես հունահռոմեական, այնպես էլ ասիական եւ եգիպտական արվեստի հնագույն պատմություններից: Լսելով ներքին սիմֆոնիայի նոտաներըՙ նա կարողանում է Արեւելքի բուրմունքը միաձուլել Արեւմուտքի ռիթմերին, որի շնորհիվ պատկերված երաժիշտներն ու պարողները կենդանություն են ստանում, գրում է թերթը:

Նա բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է տվել աշխարհի տարբեր քաղաքներում: Նրա կտավները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, Տրետյակովյան պատկերասրահում, Դետրոյթի Ալեք Մանուկյան թանգարանում, Սպիտակ տանը, Նյու Ջերսիի «Զիմերլի» թանգարանում եւ այլուր:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 25-05-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ