RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 21:25:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2153, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՄԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Այս տարի Պետերբուրգի «Սվոյո իզդատելստվո» հրատարակչությունը լույս է ընծայել «Ուղեգրություններ. ընկալումներ եւ մեկնաբանություններ» հոդվածների ժողովածուն (ռուսերեն): Կազմողը եւ պատասխանատու խմբագիրը մոսկվացի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Էլեոնորա Շաֆրանսկայան է, որն այս հոկտեմբերին (ինչպես նաեւ անցյալ տարի աշնանը) գիտաժողովի մասնակցելու նպատակով այցելել էր Երեւան: Գիրքը կազմված է երկու մասից. առաջինը վերնագրված է «Ինչպե՞ս է ապրում Էրիվանում երաշտահավը»: Այս նախադասությունը վերցված է ռուս գրող Յուրի Կարաբչիեւսկու հայաստանյան ուղեգրությունից, որին է վերաբերում ժողովածուի կազմող Էլեոնորա Շաֆրանսկայայի «Հակախորհրդային բանավեճը Յուրի Կարաբչիեւսկու «Կարոտ առ Հայաստան» ուղեգրության մեջ» հոդվածը: Հատորում ընդգրկվել է նաեւ «Արմեն Օհանյանըՙ աշխարհի կին. շամախեցի պարուհու դեգերումներն աշխարհում եւ տարբեր մշակույթների միջով» ընդարձակ հոդվածը, որի հեղինակներն են Արծվի Բախչինյանը (Հայաստան) եւ Վարդան Մատթէոսեանը (ԱՄՆ): Հայ պարուհի Արմեն Օհանյանիՙ որպես աշխարհի մշակույթներով մեկ ճամփորդած անձնավորության մասին նշված է նաեւ գրքի ծանուցման մեջ: Ժողովածուի կազմը զարդարում է հայազգի լուսանկարիչ Դմիտրի Սափարովի մի աշխատանքը:

Ավելացնենք, որ անցյալ տարի «Ազգ»ը թարգմանաբար հրատարակել էր Էլեոնորա Շաֆրանսկայայիՙ հայաստանյան ուղեւորությունը ներկայացնող «Կապույտ երկնքի տակ կա մի ոսկե քաղաք» փոքր հոդվածը (2015, հոկտեմբերի 15):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 16-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ