RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-12 18:17:40Դատախազի պահանջը` «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վերաբերյալ
2020-08-12 18:07:17Ոստիկանները տուգանում են հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին. տեսանյութ
2020-08-12 18:05:44ՀԲԸՄ- հայտարարությունը. Հանգանակվել է ավելի քան երկու միլիոն դոլար
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
2020-08-12 15:08:51Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-08 21:51:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2071, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՆԳՅԱՆԻ ՆՈՐ ՍԻՄՖՈՆԻԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

«Իմ խորին համոզմամբ արվեստագետը պարտավոր է փորձել տարբեր ժանրեր, հետեւել իր տեսլականին, այլապես նա կլճանա անընդհատ կրկնելով իրեն», նշել է «L.A. Weekly» լոսանջելեսյան շաբաթաթերթի բնութագրմամբ «nu-metal» ժանրի լավագույն խմբերից մեկիՙ «System of a Down-ի» մեներգիչ Սերժ Թանգյանը այդ պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Պարբերականը երգչին անդրադարձել է «Valley» կատարողական արվեստի կենտրոնում նոյեմբերի 10-ին եւ 12-ին նրա ներկայացրած «Orca Symphony N1» սիմֆոնիկ ստեղագործության առթիվ:

Ստեղծագործության, որը հնչել է CSUN սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, առաջին մասը, ըստ Թանգյանի, մարդկային եսասիրության գործած ավերածությունների ամփոփ քննարկում է: «Մենք նվաճել ենք, խորտակել, կուռքեր կառուցել մեզ համար», բացատրել է երգիչը: Իսկ երկրորդ մասըՙ որը կոչվում է «Օվկիանոսյան խուսափանք», մղում է ավելի խորհրդածությունների: Ո՞վ ենք մենք, ո՞ւր ենք գնում, ի՞նչ է նշանակում այս ամբողջ նյութապաշտությունը, եւ այլն: Սրանք հարցեր են, որ երգիչը փորձել է պատասխանել վերջին տասնամյակի ընթացքում, 2006-ին «Elect the Dead» ալբոմը թողարկելուց հետո:

«Նա ինչպես միշտ խորապես մտահոգված է աշխարհի ճակատագրով, սոցիալական արդարության խնդիրներով», գրում է երգչի մասին պարբերականը:

«Սա իմ կարիերայի հաջորդ փուլն է», հայտարարել է Թանգյանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 09-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ