RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 02-12-2016



Տեղադրվել է` 2016-12-02 17:34:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2154, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԻ ԹԵՐԶՅԱՆԸ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԳՐՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Հ. Ծ.

Գրելաոճի բնագավառում «բարձրակարգ պրոֆեսիոնալ» է ճանաչվել «Continental Who՛s Who-ի» կողմիցՙ ճանաչված գրող, հրապարակախոս եւ բլոգեր Մարի Թերզյանը, հաղորդում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Եգիպտոսում ծնված համեստ, մարդասեր մտավորականը փոքր տարիքից տարված է եղել ընթերցանությամբ եւ ցանկանալով մրցել հեղինակների հետ, սկսել եւ շարունակել է գրել արդեն 55 տարի, լույս ընծայելով անգլերեն եւ հայերեն հոդվածներ աշխարհի 18 երկրներում կատարած իր ճամփորդությունների մասին: Հեղինակ է նաեւ մի շարք պատմական հուշագրությունների, որոնցից հիշատակի արժանի են հատկապես «Ներգաղթյալների դուստրը» («The Immigrant՛s Daughter), որն 2006-ին արժանացել է «Լավագույն գիրք» մրցանակին, եւ «Քաղաքականապես անտուն» (Politically Homeless), որն 2016-ին արժանացել է «Գերազանցության» մրցանակի «Նշանավոր կանայք» պարբերականի եւ «Կանանց միջազգային առաջնորդության» ասոցիացիայի կողմից:

Մարի Թերզյանը քույրն է հարգարժան մտավորական, հայոց լեզվի անաղարտ պահպաման անխոնջ մարտիկ, ՀԲԸՄ-ի Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի պատվո ատենապետ Պերճ Թերզյանի: Մ. Նահանգներում հաստատվելուց հետո Մարի Թերզյանը համեմատական գրականություն է ուսումնասիրել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում: Այնուհետեւ Կալիֆոռնիայի պետհամալսարանում (Լոս Անջելես) շարունակել է իր ուսումը: Ներկայիս «Ուիթիըր» (Whittier) գրողների ակումբի անդամ է եւ հեղինակային բլոգ է վարում «Authors den.com» սայթում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 02-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ