RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 25-11-2016



Տեղադրվել է` 2016-11-25 13:14:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2446, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՖՐԱՆՍԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ 50 ՏԱՐԻՆԵՐԸ»

Հ. Ծ.

Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի հրատարակչատունը հայկական մատենաշարի շրջանակներում լույս է ընծայել անգլերեն լեզվով Գրիգոր Բլդյանի «Ֆրանսահայ գրականության 50 տարիները» («Fifty Years of Armenian Literature in France»), տեղեկացնում է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 5-ի համարը:

Մատենաշարի 6-րդ գիրքը, ըստ վերոնշյալ համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն պրոֆ. Բարլոու Տեր-Մկրտիչյանի, ֆրանսերեն բնագրից անգլերեն է թարգմանել Քրիստոֆեր Ատամյանը:

Գիրքը լուրջ ուսումնասիրություն է սփյուռքահայ կարեւոր համայնքներից մեկի գրական ժառանգության մասին, որի ներկայացուցիչներն են հանդիսանում Արշակ Չոպանյանը, Մինաս Չերազը, Շավարշ Միսակյանը, Մկրտիչ Պարսամյանը, Շավարշ Նարթունին, Հրաչ Զարդարյանը, Վազգեն Շուշանյանը եւ ուրիշներ:

Գրքերի հեղինակ եւ գրաքննադատ Բլդյանը 1967 թվից է Ֆրանսիայում ապրել եւ լավատեղյակ է այնտեղ ծավալված գրական շարժումներինՙ սկսած 1922-ի հետեղեռնյան շրջանից մինչեւ 1970-ական թվականները:

«Հատորը նշանակալի ներդրում է մեր գրականագիտական պատմությանը եւ տեսական հիմք է հանդիսանում հասկանալու գոյատեւման զգացմունքային եւ հոգեբանա-մտավորական մարտահրավերները, որոնց դիմագրավել են մեր ֆրանսահայ գրողները», նշել է այս առթիվ գրքի խմբագիր Բարլոու Տեր-Մկրտիչյանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 25-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ