RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 10-06-2016



ԲԵՐՔԱՀԱՎԱՔ

Տեղադրվել է` 2016-06-10 10:50:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1408, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆԻ «ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ

Երուանդ ՏԷՐ-ԽԱՉԱՏՐԵԱՆ

Բանաստեղծ, գրականագետ, մանկավարժ, հասարակական եւ կուսակցական գործիչ Պեպո Սիմոնյանը կյանքից հեռացավ 2015 թվականի մարտի 27-ին: Գրողի մահից հետո, 2015 թվականի աշնանը, նրա ընտանիքի առաջարկությամբ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը ծանոթացավ Պեպո Սիմոնյանի արխիվին եւ հանձն առավ անտիպ գրություններից եւ միայն մամուլի էջերում տպագրված նյութերից կազմելու մի ժողովածու:

Գիրքը լույս տեսավ 2016 թվականի մայիսին եւ կոչվում է «Գրականութեան ճամբուն վրայ»:

Մայիսի 27-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութեան դպրեվանքը եւ «Նոր սերունդ» մշակութային միությունը կազմակերպել էին Պեպո Սիմոնյանի այս նոր գրքի շնորհանդեսը, որ տեղի ունեցավ Անթիլիասում, «Կիլիկիա» թանգարանի սրահում:

Հանդիպմանը ներկա էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը, բարձրաստիճան հոգեւորականներ, գրքի հրատարակիչ, «Շիրակ» հրատարակչատան տնօրեն Վիգեն Հաննեսյանը, Լիբանանի գրական, մշակութային, հասարակական եւ կուսակցական միջավայրի նշանավոր դեմքեր, գրքի եւ գրականության սիրահար ընթերցողներ:

Դպրեվանքի տեսուչ հայր Պողոսի ոգեշունչ բացման խոսքից հետո գիրքը ներկայացրեց կազմող, խմբագիր եւ առաջաբանի հեղինակ Երվանդ Տեր-Խաչատրյանը: Գրքի առիթով արեւմտահայերենի հանդեպ Պեպո Սիմոնյանի վերաբերմունքի մասին խոսք ասաց Օքսֆորդի համալսարանի աշխատակից դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը: Երեկոյին իր մասնակցությունը բերեց դպրեվանքի երգչախումբը:

Երեկոյի ավարտին խոսք առավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Նա ամփոփ խոսք ասաց Պեպո Սիմոնյանի նոր լույս տեսած գրքի, հայ մարդու կյանքում գրքի դերի ու նշանակության մասին:

Լեփ-լեցուն դահլիճը ջերմությամբ ընդունեց գրքի շնորհանդեսը: Երեկոյի ավարտից հետո գիրքը ընծայվեց ընթերցողներին:

Ստորեւՙ գրքի առաջաբանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 10-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ