RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06 > #018, 2016-05-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 29-04-2016



Տեղադրվել է` 2016-04-28 21:16:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1431, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՄԷՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Նաիր ՅԱՆ

Մի խումբ արվեստագետներ սկսել են իրակացանել միջազգային երաժշտական եւ դրամատիկական շոու, որի վերնագիրն է «Ամէն»: Նախագիծը նվիրված է Հայոց ցեղասպանության եւ մոլորակի վրա իրականացված մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակինՙ միջազգային հանրության ուշադրությունը բեւեռելով մարդածին այդ ոճրագործության վրա, որը շարունակվում է նաեւ մեր օրերում:

«Ամէն» ծրագիրը մեկտեղել է երաժշտությունը, պարարվեստը, դասական ու ազգային երգերը, նկարչությունը, բեմական դիզայնը: Բեմականացված շոուն կներկայացնի հայ ժողովրդի անցած ճանապարհըՙ ծագումնաբանությունից մինչեւ մեր օրերը: Նախագծի մեկնարկը կտրվի Իտալիայի Վերոնա քաղաքումՙ Arena di Verona-ում, որը նախատեսված է 15 հազար հանդիսատեսի համար: Շոուն այնուհետեւ կներկայացվի Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում եւ աշխարհի այլ քաղաքներում:

Բեմադրության սցենարի հեղինակ Էդուարդ Այանյանը շեշտադրել է դժվարին ճանապարհ անցած, ցեղասպանություն վերապրած ժողովրդի ապրելու կամքը, որի գրավականը սերն է: Սերը զորեղ է թուրքական յաթաղանից: Սերն է ընկած կյանքի ու մշակույթի հիմքում, եւ սիրո ֆենոմենն է հենց ապրեցնում մեզ: Երաժշտական, դրամատիկական շոուն բեմադրելու համար նախագծի հեղինակներըՙ երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանն ու բեմական դիզայներ, նկարչուհի Հասմիկ Չախմախչյանը , հրավիրել են իտալացի ռեժիսոր Դավիթ Զարդին : Arena di Verona-ի հանդիսատեսին ներկայացումից առաջ կբաժանվեն ճրագներ, որոնք բեմական լույսերի հետ կստեղծեն խորհրդավոր մի համամասնություն: Բեմի վրա միաժամանակ կկանգնեն 200 մասնակիցները, որոնց թվում են լինելու Համբուրգի սիմֆոնիկ նվագախումբը, «Հովեր» երգչախումբը, ՀՀ ժողովրդական արտիստներ Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Պլասիդո Դոմինգո կրտսերը, շվեյցարացի, իտալացի, հույն, ամերիկացի, ֆրանսիացի արտիստներ, ինչպես նաեւ ռոք երաժիշտներ, ֆոլկ-երգիչներ ու 20 հոգուց կազմված պարախումբ: Երաժշտության, սիմվոլների, տեսողական էֆեկտների միջոցով ստեղծվելու է զգայական մի պատմություն հայ ազգի Վերածննդի մասին: Խորհրդանշական «Ամէն» խորագիրը հոգեւոր այն բառն է, որը կամբողջացնի այդ պատմությունն ու կամրագրի այնՙ որպես սերունդներին պահ տրված ժառանգություն:

Ներկայացման իտալացի ռեժիսորը պատմեց, որ սովետական ժամանակներում իրենք կարծել են, թե Հայաստանը ռուսական երկիր է: Հիմա են միայն իմանում, որ այն հայերի հայրենիքն է եւ ունի Հռոմից էլ հին մայրաքաղաք: Նա վստահ է, որ «Ամէն» նախագիծը մեծ հաջողություններ կունենա աշխարհի տարբեր բեմերում, իսկ թե ինչու է մեկնարկը տրվելու Վերոնայից, պատասխանեց, որ այն երկուհազարամյա քաղաք է, եւ իր կարծիքով հնագույն ժողովրդի պատմությունը պետք է ներկայացվի հնագույն քաղաքում:

«Ամէն» նախագիծը նախատեսվում է բեմ բարձրանալ հաջորդ տարիՙ սեպտեմբերին: Հեղինակները վստահ են, որ միջազգային ծրագիրը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ մարդկանց կներգրավի: Օտարազգի հազարավոր հանդիսականներ արվեստի միջոցով իրենց մերժման ու բողոքի կոչը կհղեն երկրագնդի վրա պատերազմներ ու ցեղասպանություններ հրահրողներին: Աշխարհի տարբեր քաղաքաներով շրջելովՙ «Ամէն» ծրագիրը հայ ժողովրդի օրինակով ցույց կտա, որ այսօր էլ երկրագնդի թեժ կետերից մեկը համարվող մեր երկիրը շարունակում է պայքարել իր ցեղը շարունակելու համարՙ ամեն վայրկյան կռիվ տալով ուրիշի հայրենիքը գողացողների ու ցեղասպանությունը շարունակողների դեմ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 29-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ