RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 20:55:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1528, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՓԹԻԹ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՅՔԸ

ՓԹԻԹ-ի խմբագրութիւն, Պէյրութ, 9 Նոյեմբեր 2015

ՓԹԻԹ մանկապատանեկան պարբերաթերթը կը հրատարակուի Պէյրութի մէջ, 2010 թուականէն ի վեր, նպատակ ունենալով հայ մանուկներուն ու պատանիներուն ընթերցասիրութիւնը քաջալերել, բառամթերքը զարգացնել, տրամաբանութիւնը մշակել եւ բարոյական պատգամներ փոխանցել: ՓԹԻԹ, առաջին համարէն իսկ, արժանացաւ սփիւռքահայ եւ հայրենի մամուլի ու մտաւորականներու եւ բազմաթիւ մանկավարժներու գնահատանքին ու քաջալերանքին, ինչպէս նաեւՙ վեց տասնեակէ աւելի դրուատալից գրախօսականներու:

Գալուստ Կիւլպենկեան Հիմնարկութեան Հայկական բաժինի պատասխանատուներըՙ արեւմտահայերէնի պաշտպանութեան իրենց ծրագիրներու ծիրէն ներս, ֆինանսաւորեցին ՓԹԻԹ-ի ելեկտրոնային տարբերակի պատրաստութիւնը, նպատակ ունենալով ՓԹԻԹ-ի բազմաբնոյթ բովանդակութիւնը անվճար կերպով հասանելի դարձնել աշխարհասփիւռ հայ մանուկներուն ու պատանիներուն:

ՓԹԻԹ-ի կայքըՙ www.e-ptit.com արդէն իսկ պատրաստ է: Այնտեղ, ամսական հերթականութեամբ, պիտի տեղադրուին նոր նիւթերՙ խաղեր, պատմուածքներ եւն.:

ՓԹԻԹ-ի կայքի մեկնարկէն մի քանի ամիս ետք պիտի կատարուի նաեւ մեկնարկը ՓԹԻԹ-ի Application-ին, բջիջային հեռաձայններու վրայ, Android եւ IOS ծրագիրներով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 20-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ