RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 24-07-2015



Տեղադրվել է` 2015-07-23 21:49:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1514, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«ՓՈՔՐԻԿ ՆԻԿՈԼԸ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ»

Պ. Ք.

Իր արկածներով հայտնի փոքրիկ Նիկոլան Ֆրանսիայի մանկական գրականության հերոսներից է եւ 1960-ականներից սկսած հիացմունք է պատճառում երեխաներին եւ անգամ մեծահասակներին: Արկածները շարադրված են կարճ պատմությունների տեսքով, որոնց հեղինակը Գոսինին է, նկարիչըՙ Սամպեն: Պատմությունները կապված են դպրոցի, ուսուցիչների, դասընկերների, ծնողների եւ ազգականների հետ: Տարրական դպրոցի միամիտ եւ ծաղրասեր մանչուկի արկածները Ֆրանսիայի հայկական համայնքի ջանքերով թարգմանվել են արեւմտահայերեն: 142 էջանոց գիրքը լույս է տեսել IMAV հրատարակչությունում: Թարգմանիչներն են Անահիտ Տոնապետյանը եւ Շողիկ Մկրտչյանը :

Ֆրանսիայի լեզուներ պաշտոնապես համարվում են «Հանրապետության տարածքում ֆրանսահպատակների կողմից ավանդաբար օգտագործվող շրջանային կամ փոքրամասնական լեզուները, որոնք որեւիցե պետության պաշտոնական լեզու չեն»: Արեւմտահայերենը, որպես Ֆրանսիայի հայ համայնքի եւ սփյուռքի լեզու, համապատասխանում է տվյալ բնորոշմանը (*): Արեւմտահայերենը Ֆրանսիայի լեզու է, ինչպես մյուս 75 շրջանային լեզուները: Փոքրիկ Նիկոլայի կամ Նիկոլի արկածները թարգմանված են նաեւ հրեերեն (իդիշ), մագրիբյան արաբերեն, պիկարդերեն, կորսիկերեն, բրետոներեն: Ֆրանսիայի կրթության նախարարությունը այդ գիրքը հանձնարարել է որպես ընթերցանության ձեռնարկ: 1959 թ.-ից մինչեւ օրս վաճառվել է գրքի 15 մլն օրինակ:

*) Իհարկե, Փոքրիկ Նիկոլին թարգմանաբար հայերենով ներկայացնելը շատ լավ է, սակայն ճշգրտման կարիք ունի «արեւմտահայերենը սփյուռքի լեզու է» բնորոշումը. ՀՀ Սահմանադրությունը տարբերակում չի դնում գրական արեւելահայերենի ու արեւմտահայերենի միջեւ, դրանք համարելով մեկ լեզու: Խմբ.:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 24-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ