RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
2020-11-20 11:38:21«Հրապարակ». Փաշինյանը քաղաքական առևտուր է սկսել «Իմ քայլի» հետ. «ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս»
2020-11-19 20:14:55Դիմակը գրեթե չի պաշտպանում COVID-19-ից․ հետազոտություն Դանիայում
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-16 22:31:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 835, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԲՐԵՄԵՆՅԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 21ին, ժամը 14:00ին եւ 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Մաստերսկայա» թատրոնի արտիստները կներկայացնեն «Բրեմենյան երաժիշտները» արկածային-երաժշտական ներկայացումը (գեղարվեստական ղեկավար, պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գրիգորի Կոզլով):

«Մաստերսկայա» թատրոնն ամենահաջողված օրինակներից է, որը ստեղծվել է ուսանողների կողմից, ովքեր չեն ցանկացել բաժանվել իրենց վարպետ Գրիգորի Կոզլովից: Ընդամենը չորս տարվա ընթացքում թատրոնը հասցրել է մասնակցություն ունենալ ռուսական եւ միջազգային տասնյակ պատվավոր փառատոներում եւ հավաքել մրցանակների, պարգեւների մեծ փունջ: Թատերախմբի բոլոր դերասանները նույն սերնդի ներկայացուցիչներ են եւ, ամենակարեւորը, մեկ դերասանական դպրոց են ներկայացնում: Դեռեւս Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայում սովորելու տարիներին նրանք համարձակորեն ներկայացան վառ, տաղանդավոր բեմադրություններով, որոնցից յուրաքանչյուրը քննադատների ուշադրությունը գրավող եւ հանդիսատեսի հիացական ընդունելությունը վայելող նշանակալի իրադարձություն էր:

«Մաստերսկայա» թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» երաժշտական-արկածային ներկայացումը նախատեսված է երեխաների եւ մեծահասակների համարՙ որպես հիմք ունենալով Գրիմ եղբայրների եւ համանուն հայտնի մուլտֆիլմի մոտիվները: Ներկայացումը սիրո, բարեկամության եւ արվեստի մասին է, որը ինչպես միշտ հաղթանակում է: Այս գեղեցիկ պատմությունն իր երաժշտական եւ պարային ուշագրավ տեսարաններով արժանանում է երեխաների եւ մեծահասակների բարձր գնահատականին: Ներկայացման ընթացքում հանդիսատեսը ոչ միայն դիտում է տեղի ունեցող գործողությունները, այլեւ հնարավորություն ունի անմիջական մասնակիցը դառնալու տեղի ունեցող բեմական զարգացումների, օգնելու Արքայադստերը եւ երաժիշտներին:

Բրեմենյան երաժիշտները հայաստանյան բեմում կներկայանան միայն մեկ օրՙ երկու ներկայացմամբ:

Հարգանքովՙ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 17-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ