RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-16 22:31:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 816, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀԱՅ ԵՐԳԻՆ ՍԻՐԱՀԱՐՎԱԾՆԵՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Երբ օտարն է հայկական թեմայով ֆիլմ նկարահանում, Արարատը վրձնում, Կոմիտաս երգում, մենք մեզ անասելի լավ ենք զգում: Պարադոքս է. մոլորակի հնագույն ժողովուրդներից մեկն ենք, առասպել ու էպոս, երգ ու պար, գինեգործություն ու թատրոն ենք ունեցել, երբ աշխարհի շատ ժողովուրդներ կազմավորվելու մոտալուտ մտադրություն անգամ չեն ունեցել: Բայց արի ու տես, որ այդ նորաթուխ ազգերի ուշադրությանն արժանանալովՙ յոթերոդ երկնքում ենք մեզ պատկերացնում:

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75 ամյակի առիթով մաեստրոյի քույրըՙ ՀՀ ժողովրդական արտիստուհի Արաքս Մանսուրյանը, որոշել է եղբորը բացառիկ նվեր մաստուցել: Շուրջ 20 տարի ապրելով ու ստեղծագործելով Ավստրալիայումՙ երգչուհին նաեւ դասավանդում է ու մեծ թվով օտարազգի ուսանողներ ունի: Ընտրելով նրանցից լավագույններինՙ միջազգային մրցույթների դափնեկիրների, Արաքս Մանսուրյանը պատրաստել է բացառապես հայկական երգերից կազմված ծրագիր: Միջնադարյան տաղեր ու հայրեններ, Կոմիտաս ու Մանսուրյան են երգում հույն, ավստրալացի, չինացի երգիչները: Նրանք Հայաստանում են: Հոկտեմբերի 14-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում ներկայացել են համերգային առաջին ծրագրով: Երկրորդը նախատեսել են Արցախի մայրաքաղաքում հոկտեմբերի 18-ին: Արաքս Մանսուրյանը հատուկ նպատակով է համերգները ծրագրել, որպեսզի իր օտարազգի սաները միանգամից ծանոթանան հայկական երկու պետությունների հետ: Երգչուհիներ Ջորջիա Կոկկորիսն ու Ռիան Սոնդրսը խոստովանում են, որ իրենց երկացանկն այլեւս չեն պատկերացնում առանց Կոմիտասի ու Մանսուրյանի: «Մանսուրյանը Կոմիտասի շարունակությունն էՙ նույնքան պարզ ու անպաճույճ, զգացմունքային ու մաքրամաքուր: Երջանիկ ենք, որ տեսանք հայ մշակույթի օրրան Հայաստանը: Հիմա արդեն ամբողջովին ենք սիրահարված հայ երգին»,- միմյանց լրացնելով ասացին երգչուհիները:

Չինացի Ջիանգ Հոնգշինը «Հայաստան, երկիր դրախտավայրն» այնքան խրոխտ ու զգացմունքային է երգում, ասես առնվազն կիսով չափ հայ է: Ջիանգին սկզբում թվացել է, թե Մանսուրյանի «Երկիր Նաիրի» շարքը երբեք չի կարողանա երգել, բայց մեծ ջանքերի ու Արաքս Մանսուրյանի աշխատանքի շնորհիվ նրան հաջողվել է «Կարծես թե դարձել եմ ես տունը» զգալ Տերյանի ու Մանսուրյանի պես: «Այդ երգերը տուն կանչող, հոգուց բխող երգեր են: Ամեն անգամ երգելիս փշաքաղվում եմ»,- խոստովանում է Ջիանգը:

Այնքան շատ են Արաքս Մանսուրյանի սաները, որ ամբողջ ժամանակը նվիրում է դասավանդմանը: Տարբեր երկրներից համերգների հրավերներ է ստանում. ստիպված է լինում մեծ մասը մերժել, որովհետեւ չի հասցնում պատրսատվել սեփական ելույթներին: Օտարազգի երգիչ-երգչուհիները նամակներ են գրում. «Խնդրում եմ, թույլ տվեք աշակերտել ձեզ»:Նախապես ծանոթ լինելով արտիստուհու արվեստին ու նրա հայկական կատարումներինՙ հատկապես ցանկանում են սովորել Կոմիտաս, հայ հոգեւոր երգեր: Արաքս Մանսուրյանն, իհարկե, աշխատում է չմերժել նրանց խնդրանքըՙ գիտակցելով, որ երկրագնդի վրա ինչքան շատ օտարերկրացիներ իմանան հայ մշակույթի մասին, այնքան ի շահ մեզ է: Երգչուհին բուհերում դասավանդելիս պայման է դնում, որ յուրաքանչյուր ուսանող պետք է պարտադիր երգի Կոմիտաս: Նրանք էլ մեծ սիրով են ընդունում պայմանը, քանի որ առաջին իսկ հնչյուններից սիրահարվում են կոմիտասյան մեղեդիներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 17-10-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ