Հոկտեմբերի 15-ին Մանկավարժական պետական համալսարանի բանասիրական բաժանմունքում արդէն աւանդոյթ դարձած գրական հանդիպումների շրջանակում հիւրընկալուել էր բէյրութահայ, այժմ ամերիկաբնակ արձակագիր, թարգմանիչ Սարգիս Վահագնը` իր կնոջ` տկն. Հայկուհու եւ դստեր` Հուրիի հետ:
Մի քանի տարի առաջ Լոռիում «Անուշ» օպերայի ժամանակ 15-ամյա մի աղջնակ զարմացած բացականչել է. «Հերիք է երգեք, հո Անուշը գժվելուց է՞լ չի երգելու»: Երեւանից եկած հյուրերը գլխի են ընկել, որ աղջիկը պատկերացում անգամ չունի օպերայի մասին: Եվ ոչ միայն նա. անկախության մարզաբնակ սերունդը կինո, թատրոն, օպերա, սրճարան, երաժշտական գործիք չի ...
Երբ օտարն է հայկական թեմայով ֆիլմ նկարահանում, Արարատը վրձնում, Կոմիտաս երգում, մենք մեզ անասելի լավ ենք զգում: Պարադոքս է. մոլորակի հնագույն ժողովուրդներից մեկն ենք, առասպել ու էպոս, երգ ու պար, գինեգործություն ու թատրոն ենք ունեցել, երբ աշխարհի շատ ժողովուրդներ կազմավորվելու մոտալուտ մտադրություն անգամ չեն ունեցել: Բայց արի ու տես, որ ...
Յաջորդական վեցերորդ տարին ըլլալով «Ուղղակի օգնութիւն հայ ժողովուրդին» նիւեորքեան կազմակերպութիւնը կը նախաձեռնէ մասնաւոր համերգ հայ նորահաս տաղանդներու համար, նուիրուած բոլոր անոնց, որոնք հասած են մրցոյթի աւարտական փուլը: Դատական մարմինը կը բաղկանայ ծանօթ երաժիշտներէ` Մեթրոփոլիթըն օպերայի դիվա` Լուսին Ամարա եւ համաշխարհային վարկ վայելող դաշնակահար Շահան Արծրունի, ինչպէս նաեւ` մաեստրօ Խորէն Մէյխանեճեան, ...
Այս համեստ, բազմարդիւն թատերագէտին քիչեր ծանօթ են, պարզ այն պատճառով, որ լռիկ-մնջիկ աշխատող է ու իր շուրջը աղմուկ յարուցել չի սիրեր, հակառակ որ իր հեղինակած գիրքերը արժանի են աղմուկի. դրակա՛ն աղմուկի, գնահատանքի, ոչ թէ խանգարող աղմուկի, կամ անտարբեր լռութեան:
Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 21ին, ժամը 14:00ին եւ 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Մաստերսկայա» թատրոնի արտիստները կներկայացնեն «Բրեմենյան երաժիշտները» արկածային-երաժշտական ներկայացումը (գեղարվեստական ղեկավար, պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գրիգորի Կոզլով):