RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2013-02-09 > #005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-17 00:13:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1062, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ԼՈՍ ԱՆՃԵԼՈՍԻ ԱՅՆԹԱՊՑԻՆԵՐՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ...

ԵՐՈՒԱՆԴ ՊԱՊԱՅԵԱՆ, Նախագահ
ԱՒԵՏԻՍ ՏԵՄԻՐՃԵԱՆ, Ատենապետ
ՍԱՐԳԻՍ ՊԱԼՄԱՆՈՒԿԵԱՆ, Ատենադպիր
09.03.2013, Լոս Անճելոս

Լոս Անճելոսի Այնթապցիներու մշակութային միութիւնը իր խորին ցաւակցութիւնը կը յայտնէ ժամանակակից հայրենի նկարչութեան լաւագոյն ներկայացուցիչներենՙ ժողովրդական նկարիչ, մեծատաղանդ Յակոբ Յակոբեանի մահուան առթիւ:

Ան իր հարուստ ներաշխարհով, նկարչական ինքնատիպ ոճով իր մեծ ներդրումը ունեցաւ 20-21րդ դարերու հայկական նկարչութեան մէջ:

Անսալով իր ցեղի ձայնին, ան ընտանիքով հայրենիք տեղափոխուեցաւ, ուր շարունակեց ստեղծագործել:

Հայրենիքի մէջ, ան իր նոր ընկալումով նկարեց հայրենի բնութիւնը, որուն մեծ սիրահար մըն էր: Ան ստեղծեց իր Հայաստանը եւ մանաւանդ հայ ժողովուրդի յաւերժութեան խորհրդանիշՙ Արարատը: Ան շարունակեց նկարել համամարդկային արժէք ներկայացնող հիանալի կտաւներ: Յակոբեանի նաթիւրմորթերը նոյնպէս բարձրարժէք արուեստի գործեր են:

Վերջին տարիներուն ան հանդէս եկաւ իր ուշագրաւ յօդուածներովՙ նուիրուած հայ նկարչութեան եւ անոր մեծերուն, իր ժողովուրդի պատմութեան, ուր իր խոր վերլուծումներով ապացուցեց իր մեծ մտածողի եւ գրագէտի հանգամանքը:

Մեծ հայրենասէր մըն էր Յակոբ Յակոբեան, հպարտ էր նաեւ իր արմատներով, որոնք կուգային Հայկական Կիլիկիոյ Այնթապ քաղաքէն, որուն հետ կապուած էր զգացական եւ գիտակցական սերտ կապերով: Ան ցկեանս պատուոյ նախագահն էր Հայաստանի Այնթապցիներու միութեան:

Ան եղած է եւ կը մնայ պարծանքը համայն հայ ժողովուրդին: Անոր յիշատակը վառ պիտի մնայ մեր սիրտերուն մէջ:

Մեր խորին ցաւակցութիւնը կը յայտնենք իր տիկնոջՙ Մարիին, զաւակներուն եւ հարազատներուն:

Լոս Անճելոսի Այնթապցիներու Մշակութային Միութիւնՙ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ