RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ

Սեր -ը բնիկ հայերեն բառ է, նշանակում է «ցեղ, տոհմ, ծնունդ, սերունդ»: Սերել ` «սերունդով աճել, բազմանալ»:

Այս սեր -ը եւ կաթի սեր -ը համանուններ են, եւ գրաբարում էլ գրվել են նույն ձեւով:

Նույն արմատից է նաեւ սեռ բառը, որը հնում նշանակել է «ազգ, ցեղ, տոհմ», ինչպես նաեւ «քերականական սեռերըՙ ներգործական սեռ, կրավորական սեռ եւ չեզոք սեռ»:

Նույն արմատից է նաեւ սերմ բառը, որ նշանակում է «բույսի կամ կենդանու սերմ, ցեղ, սերունդ»: Ռուսերեն семьа «ընտանիք» բառը նույնպես սերմ արմատից է: Այսինքն, բանից դուրս է գալիս, որ հայերս նվիրական զգացմունքը եւ կաթի սերը նույն բառով ենք գրել: Արդյո՞ք այդպես է:

Պարզվում է, որ այդպես չէ: Զգացմունքը գրվել է է -ով` սէր : Նշանակել է «սեր, բարեկամություն, մտերմություն, սիրահարություն»: Բնիկ հայերեն բառ է: Հնդեվրոպական նախալեզվում նախնական նշանակությունն է «պառկել, հանգստանալ»: Այսինքնՙ գրաբարում ունեցել ենք երկուՙ սեր եւ սէր բառերը: Առաջին սեր-ը նշանակել է թե՛ «տոհմ, ցեղ, ծնունդ, սերունդ», թե՛ «կաթի սեր»: Իսկ զգացմունքիՙ սիրո համար առանձին բառ ենք ունեցելՙ սէր , որն, ըստ Մանուկ Աբեղյանի հնչել է մոտավորապես այսպեսՙ սեյր :

Ուշագրավ է, որ սիրուն բառը ծագել է սէր արմատից: Զուր չէ, որ հայկական առածն ասում է, որ սրտով սիրածն է սիրուն: Սկզբնական «պառկել, հանգստանալ» իմաստից անցնելով «տուն, ընտանիք» իմաստին` հասնում է «սեր, սիրելի, սիրական, սիրասուն» նշանակություններին: Էլ որտեղ մարդ կարող է պառկել, հանգստանալ, եթե ոչ տանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ