RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ

Այսօր մեր լեզվի մեջ իր քիթն է փորձում խոթել իմիջ բառը իր բավական անճոռնի իմիջմեյքեր «զարմիկի» հետ: Տեսնենք, թե ինչ են նշանակում այս բառերը, եւ հայերենն արդյո՞ք սրանց նշանակած հասկացությունների համար համարժեք բառեր չունի:

Դեռեւս 1996 թ. Հայերենի բարձրագույն խորհրդի որոշմամբ իմիջ բառի փոխարեն որպես հայերեն համարժեք հաստատվել է կերպար բառը, որը պարտադիր է գործածության համար: Այս բառը հորինել եւ մեր լեզվ իբառապաշար է ներմուծել Մանուկ Աբեղյանը որպես ռուսերեն образ (տիպար) բառի համարժեք դեռեւս 20-րդ դարի սկզբին: Կերպար բառը նա կազմել է կերպարանք բառիցՙ կրճատելով անք մասը, իբրեւ թե դա հոգնակիինշան լիներ: Բայց կերպարանք բառը կազմված է կերպ (ձեւ, արտաքին տեսք) արմատիցՙ արան մասնիկով, ք հոգնակերտով: Կերպ բառից կերպարել բայ չի կազմվում, ուստի չէր կարող լինել նաեւ կերպար բառը, բայց Աբեղյանը ստեղծեց այն եւ ներածեց մեր լեզվի մեջ: Եվ այսօր կերպար -ը հիանալիորեն մտած է մեր լեզվի բառապաշարի մեջ:

Տիպար եւ կերպար բառերի իմաստային դաշտերը մեզ հետաքրքրող առումով ունեն հատում. երկուսն էլ նշանակում են «արտաքին կերպարանք, պատկեր», ընդ որում, տիպար -ը բացատրվում է նաեւ որպես «մարդու բնորոշ կերպարը»: Որեւէ անձի համար իմիջ ստեղծել նշանակում է ստեղծել նրա բնորոշ կերպարըՙ կապված նրա սոցիալական պատկանելության, պաշտոնավարության կամ մասնագիտության հետ: Իսկ իմիջմեյքեր -ը այդ կերպարն ստեղծողն է: Ընդ որում, ասվածը վերաբերում է ոչ միայն որեւէ անձի, այլեւ որեւէ երեւույթի, մարդկային խմբի, քաղաքի, պետության եւ այլն:

Այսպիսով, իմիջ բառի համար մենք ունենք կերպար համարժեքը, որը լիիրավ կերպով կատարում է իր գործառնությունները, եւ չարժե դրա փոխարեն մեր լեզվի մեջ խցկել իմիջ օտար բառը: Ինչ վերաբերում է իմիջմեյքեր -ին, ապա, օգտվելով հայերենի բառաբարդման հիանալի հնարավորություններից, կարելի է ստեղծել համապատասխան բառը: Առաջինը, որ ինքն է ընդառաջ գալիս, կերպարար բառն է, այսինքնՙ «կերպար արարող, կերպար ստեղծող, կերպար կերտող, կերպար գոյացնող»:

Ամփոփելովՙ ասենք, որ իմիջմեյքեր երկար, ոչ բարեհունչ բառի փոխարեն առաջարկում ենք կերպարար բառը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ