RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 89. ԶԲԱՂՎԵՆՔ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒ ԲԱՂԵՂԻ ԲԱՂԴԱՏՄԱՄԲ

Հետաքրքիր է եւ զարմանալի, որ նշված բաղեղ, բաղաձայն, զբաղվել, բաղդատել եւ մի շարք այլ բառեր կազմված են նույն բաղ արմատից:

Առաջին հայացքից իրար հետ բոլորովին կապ չունեցող բառեր ենՙ բաղեղ եւ բաղաձայն, զբաղվել եւ բաղադրատոմս : Բայց միայն առաջին հայացքից: Եթե մի քիչ խորազնին ենք նայում բառերին, ապա բոլորի մեջ տեսնում ենք բաղ արմատը, որ նշանակել եւ նշանակում է «կից, միասին, համա»: Մե րմատենագիտության մեջ ավանդված է երկու ձեւով. բաղայք «սուտ պատճառ, բարուրանք» եւ, կրկնված, բաղբաղայք «իրար կցմըցած սուտ պատճառներ, մեղադրանք»: Սրանց շարքում է նաեւ բաղաբաղել -ը «սուտ պատճառներ բռնել»: Երբ նախարարը չի կատարում իրեն հանձնարարված աշխատանքը, սուտ պատճառաբանություններ է անում, ապա վարչապետը կարող է ասել. «Մի՛ բաղբաղիր»: Զարմանալի է, որ բաղ -ի վերացական «կցել, միացնել» իմաստը տարածվել է նաեւ առարկայական աշխարհի վրաՙ արտահայտելով, իրոք, կցված, միացված, միասին գտնվող առարկաներ: Օրինակ, այդ արմատից է բաղել բառըՙ «կցորդել, միացնել»: Հիմա, երբ գիտենք ընդհանուր արմատը, վերծանենք նշված բառերից մի քանիսի կառուցվածքը:

Բաղկանալ - կազմված է բաղ եւ կայանալ բառերից, սկըզբումՙ բաղկայանալ , այնուհետեւՙ բաղկանալ , այսինքնՙ «միասին, կից լինել»:

Զբաղվել - կազմված է զ մասնիկով բաղ արմատից: Նշանակում է «որեւէ գործ անել, պարապել, որեւէ մեկին հարել»:

Բաղեղ - կազմված է բաղ արմատից կրկնությամբ, ինչպես պատ-ատ-ել, փաթ-աթ-ել, պատ-ատ-ուկ : Հետաքրքիր մի փոխառություն կա պարսկերենումՙ շանբալիլ , որ նշանակում է «բազմաճյուղ եւ սպիտակածաղիկ փաթաթվող բույս»: Այս բույսը պարսիկները, ծեծելով յուղի մեջ, տապակում եւ ուտում են: Ըստ Հր. Աճառյանիՙ սա հայերեն շնբաղեղ բառն է, որ պարսկերենում դարձել է շանբալիլ :

Բաղաձայն - կազմված է բաղ եւ ձայն արմատներից: Նշանակում է «ձայն, հնչյուն, որի մեջ գերիշխում է աղմուկը»: Պատճենվել է հունարեն կոմֆոնոս ձեւիցՙ (բառացիՙ բաղաձայն):

Բավարարվենք այս օրինակներով: Եվ մեկ անգամ էլ հիշենք մեծն Թումանյանին. « Մի բառը մի աշխարհ է »: Իրոք, առաջին հայացքից բառերը փակ են, ոչինչ չի երեւում նրանց ներսում: Բայց բավական է ուղեկից ունենաս ստուգաբանությունը, եւ նա քեզ կտանի «բառերի կախարդական ու հմայիչ աշխարհը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ