RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 58. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

Կարծիք կա, որ մետաղների հայերեն անուններից բնիկ հայերեն է միայն արծաթ -ը: Ոսկի, պղինձ, արույր, երկաթ, կապար, արճիճ, անագ բառերի ծագումը կարոտ է լուսաբանության: Եվ սա այն դեպքում, երբ 5-6 հազար տարի առաջ մենք մետաղաձուլարաններ ենք ունեցել Մեծամորում: Նորից գալիս ենք այն մտքին, որ լավ չենք պահում մեր ստեղծածը, խանդ չունենք մեր ստեղծածի վրա, ներողամտորեն կամ անօգնական զիջում ենք մերը, փոխարինում ուրիշի տվածովՙ սկսած աստվածներից, վերջացրած գույների անվանումներով: Այնուամենայնիվ, տեսնենք, թե որտեղից են եկել մետաղների հայերեն անվանումները: Սկզբում անդրադառնանք երկաթ բառին:

« Երկաթ, կապար, ոսկի բառերի աղբյուրը կարող է ուրարտերենը լինել», - վկայակոչելով Հ. Աճառյանինՙ նշում է Գ. Ջահուկյանը:

Երկաթը արծաթի, ոսկու եւ պղնձի պես մաքուր չի լինում, եւ երկաթ ստանալու համար պետք է երկաթահանք գտնել, հալել, այսինքնՙ տիրապետել բավականին բարդ տեխնոլոգիաների: Միայն վերջերս են հայտնի դարձել Մեծամորի մետաղաձուլարանները, որոնք հինգհազարամյա պատմություն ունեն, եւ լեզվաբանները չեն էլ մտածել, որ հենց հայերը կարող էին անվանել երկաթը, ինչպես անվանել են երկինքն ու երկիրը: Չէ՞ որ երկաթի գյուտը նոր դարագլուխ է բացում քաղաքակրթության պատմության մեջ: Ուշագրավ է, որ երկաթ արմատից է կազմված հայերեն խաչերկաթ բառը:

Հայերեն խաչերկաթ (թոնրի բերանին դրվող խաչաձեւ երկաթ, թոնրի վրա կաթսաներ, ամաններ դնելու եւ մեջը շամփուրներ կախելու համար) բառը հայերեն շատ բառերի նման ծառայում է նաեւ այլ լեզուների:

Մինչեւ վերջերս գյուղական դարբինները պատրաստում էին խաչերկաթ. երբեմնՙ նախշերով, երբեմնՙ շատ հասարակ: Այն գյուղական կենցաղի ամենաանհրաժեշտ եւ ամենապարզ գործիքներից էր: Չէ՞ որ թոնրի վրա էին եփվում բոլոր տեսակի ճաշերը, թոնրի մեջ էր թխվում հացը, թոնիրը տաքության, ջերմացման միակ աղբյուրն էր, թոնրի մեջ վառվում էր աթարը, քակորը` անասունների չորացած թրիքը:

Կեսարիայի թուրքերը, այնուհետեւՙ թաթարները, հայերենից փոխառում են խաչերկաթ բառը եւ տարածում աշխարհով մեկ: Օրինակ` հայերենից է փոխառյալ ռուսերեն кочерга (փռի կամ հնոցի կրակը խառնելու երկաթյա կեռ) բառը: Նույն նշանակությամբ այդ բառը հայերենից փոխառել են նաեւ ուկրաինացիները, լեհերը, սերբերը եւ այլն:

Առաջին խաչերկաթը պատրաստող հայ մարդու մտքով չէր անցնի, թե քանի՜-քանի ժողովուրդ կվերցնի թե՛ այդ գործիքը եւ թե՛ գործիքի անունը:

Հուսանք, որ մենք կրկին նոր գործիքներ, նոր սարքեր կարտադրենք, կկնքենք հայերեն բառերով, եւ այդ բառերը կտարածվեն ամբողջ աշխարհով մեկ, ինչպես նաիրիտ -ը, արմենիկում -ը եւ այլն:

Ոսկի բառի համար ճշգրիտ ստուգաբանություն չկա. Հ. Աճառյանը մերժում է բոլոր ստուգաբանությունները: Հետաքրքրական է, որ ուգրո-ֆիննական լեզուներում պղինձ հասկացությունը նշելու համար գործածվում է vaski (վասկի) բառը, որը հնչողությամբ բավականին մոտ է մեր ոսկի բառին:

Պղինձ բառը փոխառություն է համարվում իրանյան լեզուներից: Զարմանալի է, քանի որ պղինձը ոսկու եւ երկաթի համեմատ ավելի ցածր ջերմաստիճանում է հալվում: Մետաղագործության հազարամյակների ընթացքում հայերը դժվար թե պղնձի համար չունենային իրենց բառը եւ փոխառեին ուրիշներից: Դարձյալ պատմական իրողությունների ոչ ճիշտ գնահատումը տվել է նաեւ բառի ոչ ճիշտ ստուգաբանություն:

Միայն արծաթ բառն են համարում բնիկ հայերենՙ ծագած հնդեվրոպական նախալեզվի areg «փայլել» արմատից: Տարբեր մասնիկներով այն տվել էհունարենումՙ արգորս , սանսկրիտերենումՙ րաժաթա , պարսկերենումՙ արդաթա եւ այլն:

Այնուամենայնիվ, ինչպես նշեցինք, մետաղների անունները կարոտ են լուսաբանման: Գիտության նոր տվյալների օգտագործումը, կանխակալ զանազան կարծիքներին տուրք չտալը, հայերի եկվորության վարկածի բացառումը հաստատապես նոր էջ կբացեն նաեւ հայերեն բառերի, մասնավորապեսՙ մետաղների անվանումների ստուգաբանության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ