RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ

Մինչեւ վերջերս բանավեճ կար. ասել եւ գրել կանացի՞ կոշիկ, թե՞ կանանց կոշիկ: Տղամարդկանց գործը հեշտ էր. ասում էինք եւ ասում ենքՙ տղամարդու կոշիկ եւ վերջ: Ոչ մեկի մտքով չի անցնում ասելՙ տղամարդկային կոշիկ, ինչպես ասում ենքՙ կանացի կոշիկ:

Այժմ ոչ միայն ցուցանակների վրա, այլեւ զանազան հրապարակումներում, բանավոր եւ գրավոր խոսքում մի մասն ասում է կանացի, մյուս մասըՙ կանանց: Օրինակՙ կանացի սրահ - կանանց սրահ, կանացի գուլպա - կանանց գուլպա :

Մեր կարծիքովՙ հարցը կարելի է լուծել այլ կերպ: Նախ տեսնենք, թե ինչպես է առաջացել կանանց բառը:

Հայտնի է, որ գրաբարում այր բառի հոգնակի սեռականն է արանց : Իսկ կին բառի հոգնակի սեռականն է կանաց : Բայց հետագայում արանց բառի նմանությամբ, արանց եւ կանաց դարձվածի հաճախակի գործածությունը պատճառ է դարձել, որ կանաց ձեւը դառնա կանանց :

Այսօր, եթե վերականգնենք չհնչյունափոխված կանաց ձեւը, կարծում ենք, ամեն ինչ տեղը կընկնի. կասենք եւ կգրենքՙ կանաց կոշիկ, կանաց հագուստ, կանաց սրահ : Չնայած ժամանակակից բառարաններում կանացի բառի համար տրվում է նաեւ «կանանց եւ աղջիկների համար պիտանի, նրանց համար նախատեսված» նշանակությունը: Այս իմաստով կիրառությունը շփոթ է առաջացնում, քանի որ կանացի բառի հիմնական իմաստն է «կնոջը հատուկ, իգական»: Այնպես որ, եկեք ասենքՙ կանաց հիվանդություններ եւ ոչՙ կանացի հիվանդություններ , կանաց թուլություններ եւ ոչՙ կանանց կամ կանացի թուլություններ :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ