RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-18 12:11:14Կորոնավիրուսի 239 նոր դեպք, 138 առողջացած, 3 մահ
2020-09-18 12:10:17Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ
2020-09-18 12:09:04Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
2020-09-17 19:45:20Պրոֆեսոր Կարոյան․ «Այսօր մեր նպատակն է ստեղծել սփրեյի նման արտադրանք, որը կարող է օգտագործվել կորոնավիրուսը կանխելու համար»
2020-09-17 11:58:05ՄԱԿ-ը կենսաբազմազանության կորստով բացատրեց կորոնավիրուսային համաճարակը


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է

Ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ, կամ ի՞նչ նոր բան կա ասվածի մեջ: Տարօրինակն այն է, որ գործածված մարդ, մահ, մեռնել բառերը նույն արմատից են, իսկ նորն այն է, որ այդ ամենը շա՜տ հին է:

Մարդ բառն առաջացել է հնդեվրոպական նախալեզվի mrto «մեռնել» ձեւից, որն էլ իր հերթին առաջացել է mer արմատից: Նույն արմատից են նաեւ զանազան լեզուներում պահպանված նույնիմաստ բառերը. հին հնդկերենՙ մարտա, պահլավերենՙ մարտ , պարսկերենՙ մարդ , հունարենՙ մորտոս , լատիներենՙ մորտիս : Բոլոր լեզուներում մարդ նշանակում է մահկանացու : Զարմանալի է, որ մարդն ինքն իրեն անվանել է մեռնող: Թվում էՙ այդպես կարող էր նրան անվանել մեկը, որը մեռնող չէ, ասենքՙ Աստված: Ապշեցուցիչ է, որ մարդն ինքն իրեն վերեւից է նայել ու բնորոշել որպես մեռնող: Մեռնել հասկացությունը եւս գալիս է հնդեվրոպական նախալեզվի mer արմատից, եւ նշված լեզուներում նույնպես արտահայտվում է գրեթե նույն բառերով. գերմաներենՙ մորթ , լատիներենՙ մորիոր , պարսկերենՙ միրադ , ռուսերենՙ умереть եւ այլն:

Մահ բառը նույնպես mer «մեռնել» արմատից է: Բառի հնագույն ձեւն է մահր :

Կարծիքներ կան, որ մահիճ բառը կամ մահ բառից է եւ նշանակում է «մահ իջնել», կամՙ մահ եւ նինջ բառերից:

Ինչ էլ լինի, հիշենք մեծ Թումանյանին.

«Մահը մերն է, մենքՙ մահինը,

Մարդու գործն է միշտ անմահ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ