ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1

Կարդացի «Ազգ» թերթում տպագրված գրախոսականը անվանի գիտնական Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆԻ «Արցախի էներգետիկան» մենագրության վերաբերյալ: Հրաշալի է: Կատարված է մեծ ծավալի աշխատանք: Սակայն կարծում եմ, որ Ստեփան Պապիկյանի անձնական արխիվում հավանաբար կուտակվել են բազմաթիվ արխիվային նյութեր ու լուսանկարներ, որոնցով կարելի է գրել վավերագրական ֆիլմի սցենար:

Արցախի էներգետիկայի վերաբերյալ վավերագրական ֆիլմի ստեղծումը տարբեր լեզուներով հնարավորություն կտա Արցախը ներկայացնել միջազգային մակարդակով: Անհրաժեշտ է մտածել այս մասին:Գուցե կգտնվեն գործարար մարդիկ, ովքեր կնպաստեն գաղափարը կյանքի կոչելու համար: Արցախի հարցի արդարացի լուծման համար նման վավերագրական տեսանյութերը կարող են օգտակար լինել:

ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ, Ստեփանակերտ