ՆՈՐ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

6

Վերջերս Երեւանի ՋԷԿ-ի հարեւանությամբ բացվեց նոր էլեկտրակայանՙ 254 ՄՎտ հզորությամբ: Այն աշխատելու է համակցված շոգեգազային ցիկլով:

Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինարարական աշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:

Կարգաբերման աշխատանքների ավարտից հետո էլեկտրակայանը ՀՀ էլեկտրաէներգետիկ ցանցին է մատակարարելու ամենաէժան էլեկտրաէներգիան: Անհրաժեշտ է նշել,որ էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հուլիսի 12-ին:

Ընդհանուր առմամբ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկների շահագործման արդյունավետությունը շատ բարձր է եւ կարող է լուրջ խթան հանդիսանալ Հայաստանի էներգետիկայի զարգացման համար: Կայանի ընդհանուր օգտակար գործողության գործակիցը կարող է կազմել ավելի քան 60 տոկոս:Արդյունքում կխնայվեն վառելիքաէներգետիկ ռեսուրսներ: Կշահենք նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից:

Հիշեցնենք, որ Երեւանի ՀՇԳՑ էներգաբլոկի շահագործման հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2010թ. ապրիլի 21-ին: