ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆՈՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

3

Դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երկրի խորհրդարանում հայտարարել է, թե մտադրություն ունի վերադարձնել Ղրիմը: Սա Մոսկվան ուղիղ սպառնալիք է դիտում Ռուսաստանի հանդեպ, մանավանդ, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի , Դոնբաս125 հազար ուկրաինացի զինվոր ու սպա է բերվել, դա ուկրաինական զորքի կեսն է: Ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ՙ այդ կազմում մեծ թվով արեւմտյան հրահանգիչներ կան, փաստորենՙ այնտեղ չծրագրված զորավարժություններ են, ու ՆԱՏՕ-ի երկրների նման գործելակերպը Ուկրաինային կարող են մղել արկածախնդրության:

Այս շրջանում, երբ հայ-ադրբեջանական շփումներում ռուսական կողմն ինչ-որ արդյունքի է ուզում հասնել, ռուս-ուկրաինական լարվածությունը կարող է սրբագրումներ մտցնել նաեւ մեր տարածաշրջանային գործընթացներում: Ակնդետ հետեւենք: