RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-22 15:24:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1387, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Վարչապետ Փաշինյանը վաղն իր ֆեյսբուքյան էջում կպատասխանի լրատվամիջոցների եւ հասարակական կամակերպությունների հարցերին, այդ մասին ծանուցում կա վարչապետի ֆեյսբուքյան էջում: Հարցերը կարելի է ուղղել press@gov.am էլեկտրոնային հասցեով:

Արժե հիշեցնել, որ նրա այդ հարցազրույցի հրավերին նախորդել է տեղեկատվություն, որ դեկտեմբերի 15-ին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում կկայանա Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Նախորդել էր նաեւ Փաշինյանի այն բացահայտումը, որ ՌԴ ՊՆ-ն առաջարկել է Հայաստանին՝ սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման նախապատրաստական փուլը, որի բովանդակության մասին միայն ենթադրությունների մակարդակով են մեկնաբանություններ հնչել:

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական ներխուժումից հետո այս օրերին, մասնավորապես՝ այսօր, նոյեմբերի 22-ին, Երեւանում փակվել են փողոցներ, տեղի են ունենում բողոքի գործողություններ՝ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չստորագրելու, ՌԴ ՊՆ-ի առաջարկները, եւ առհասարակ՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ բանակցությունների նյութը հանրայնեցնելու, ինչպես նաեւ Հայաստանի սահմանները լիարժեք զինելու, ինքնապաշտպանությանը պատրաստելու եւ կազմակերպելու պահանջներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ