RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-19 00:52:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 661, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ՊՈԵՄՆԵՐԸ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Շաբաթներ առաջ լույս է տեսել գրականագետ, ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանի նոր մենագրությունըՙ «Վահագն Դավթյանի պոեմները»: Ժողովածուն գրականագիտական-քննական վերլուծությունն է, որում հեղինակի ստեղծագործության եւ ժամանակի գրական զարգացման համապատկերում քննվում են Դավթյանի պոեմների ստեղծման պատմությունը, տիպաբանությունը, ժանրային առանձնահատկությունները եւ պոետիկան: Գիրքը տպագրվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհրդի երաշխավորությամբ, գրախոսվել է բ.գ. դոցենտ Արմեն Ղազարյանի եւ բ.գ.թ. Արմեն Ավանեսյանի կողմից, խմբագիրը վաստակաշատ գրականագետ Վազգեն Գաբրիելյանն է:

Մենագրությունն արժեքային առումով գալիս է լրացնելու դավթյանագիտության թափուր մնացած դարակները, մի բանՙ որը Սեյրան Գրիգորյանը ժամանակին արել է Պարույր Սեւակի («Պարույր Սեւակ. արձագանքող անտառը», Երեւան, 1998թ., «Պարույր Սեւակը եւ համաշխարհային պոեզիան», Երեւան, 2018թ.), Եղիշե Չարենցի («Եղիշե Չարենցի բնագիրը», Երեւան, 2013) եւ գրականության բազմաթիվ այլ մշակների ստեղծագործությունների նկատմամբ (օր.ՙ «Բանասիրություն եւ բանավեճ», Երեւան, 2002թ.):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ