ԳԻՐՔ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ

3

Լույս է տեսել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանի «Գիրքը եւ գրադարանային-տեղեկատվական մշակույթը Արցախում» ուսումնական ձեռնարկը 108 էջ ծավալով: Նվիրված է գրքի եւ գրադարանային-տեղեկատվական մշակույթի զարգացման պատմությանը: Ուսումնասիրվել, վերլուծվել ու գնահատվել են տարատեսակ գրադարանային համակարգերի ու գրատպական կենտրոնների գործունեությունը մինչխորհրդային, խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջաններում: Հատուկ տեղ է հատկացված տեղեկատվական մշակույթի էության,գրադարանային-տեղեկատվական գործի զարգացման ռազմավարության ու կառավարման մեթոդաբանությանը: Շրջանառության մեջ են դրվել նոր մատենագիտություններ:

Գրքից տեղեկանում ենք,որ 2008թ. ԼՂՀ-ում գործել են հանրապետական, քաղաքային եւ կենտրոնական բնույթի 10 գրադարան, որոնց գրքային ֆոնդը կազմել է 388827 միավոր, ընթերցողների թիվը` 18533, ինչպես նաեւ ` բուհական եւ դպրացական գրադարաններ: Հարկ է նշել, որ միայն Հադրութի շրջանում մինչեւ 1991թ. պատերազմը գոյություն է ունեցել 44 գրադարան` 245863 գրքային ֆոնդով: Պատերազմի տարիներին շրջանում ավերվել է 18 գրադարան: Մարտակերտի շրջանում մինչեւ պատերազմը գոյություն է ունեցել 60 գրադարան մեկ միլիոն գրքային ֆոնդով: Ավերվել է 53 գրադարան եւ այլն:

Գիրքը նախատեսված է բարձրագույն կրթական հաստատությունների, դասախոսների, ուսանողների եւ մատենագետների համար:

Աշխատանքը կատարվել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլ-տետի թանգարանագիտության, գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնում: Տպաքանակըՙ 120 օրինակ: