RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-19 00:52:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 848, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԵՐԵՆ ԳՐՔՈՒՅԿ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

Ա. Բ.

Լույս է տեսել արվեստագիտության դոկտոր, Սարատովի Լ. Վ. Սոբինովի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, նույն կոնսերվատորիայի Համալիր արվեստների հետազոտությունների կենտրոնի ղեկավար եւ գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Իվանի Դեմչենկոյի «Կոմիտաս. Ստեղծագործության ակնարկ» ռուսերեն գրքույկը (2021, Սարատով, 24 էջ): Ռուս արդի երաժշտագիտության մեջ զգալի վաստակ ունեցող այս գիտնականը մասնագիտական վերլուծության է ենթարկել Կոմիտասի ստեղծագործությունը, դիտարկել այն 20-րդ դարի սկզբին տարբեր երկրներում տարածում գտած երաժշտական ֆոլկլորիզմի համատեքստում: Ըստ Դեմչենկոյիՙ «Կոմիտասի արածը կատարյալ ինքնատիպ ստեղծագործական ներդրում էր ստեղծագործ գեղարվեստական նախաձեռնությունների այն հսկայական զանգվածում, որով աչքի է ընկնում նրա ժամանակիՙ 20-րդ դարի սահմանագծի համաշխարհային երաժշտությունը» (էջ 21):

Այդուհանդերձ, անգամ ոչ մասնագիտական աչքը նկատում է որոշ մեղանչումներ. օրինակ, հեղինակը Կոմիտասին անվանում է «գործիքավորող» (аранжировщик), ո՛չ մշակող:

Գրքույկը հրատարակվել է ընդամենը 50 օրինակ տպաքանակով, սակայն նրա հիմնական նյութն առկա է Դեմչենկոյիՙ Համացանցում տեղադրված տարբեր հոդվածներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ