ԳՈՒՅԺ

3

Պավել Անանյան

Նոյեմբերի 17-ին անմահների երկնային արքայությանը միացավ մեր ժամանակի հերոս Պավել Անանյանը , որը, հակառակ խորհրդային վարչակարգի հարուցած բոլոր գաղափարաքաղաքական արգելքներին, 1982 թ. դեկտեմբերին Վլադիմիրի բանտի գերեզմանոցում հայտնաբերել եւ 1983 թ.ի օգոստոսին հայրենիք է բերել հերոսաց հերոս Գարեգին Նժդեհի (1886-1955 թթ.) աճյունը: Այս առաքելությանը հաջորդած խորհրդանշական երրորդությամբ Նժդեհի սրբազան մասունքները անթեղվել են 100 տարի առաջ նրա իսկ առաջնորդությամբ ազատագրված եւ հայրենիքի բախտի համար հարաճուն արժեք ունեցող Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում: (Խուստուփ լեռան լանջ, Սպիտակավորի Սուրբ Աստվածածին վանքի բակ, Կապանի Նժդեհյան հուշահամալիր):

Հավերժ փառք Գարեգին Նժդեհի գործին եւ նրա ճշմարիտ հետեւորդներին:

Գարեգին Ղազարյան