RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1170, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՓՆՏՐԵԼԻՍ

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հիմա էլ գերիներն են մեղավոր

44-օրյա պատերազմից ու դրանից հետո մինչեւ այժմ երկրում կատարվող ամեն մի ցավոտ իրադարձության համար իշխանությունը նախեւառաջ մեղավորներ է փնտրում, ապա հասկանալուց հետո, որ մեղքն ուրիշի վրա բարդել չի լինում, անցնում է հին ու ավանդական եղանակինՙ հիշատակելով «թալանչի նախկիններին»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը , բանուգործը թողած, այժմ էլ որոշել է քննել, թե ինչ պայմաններում են հայ ռազմագերիները գերի ընկել: «Ժամանակն է, որ գերեվարման ամեն դեպքը պատշաճ հետաքննենք, հասկանանքՙ ի՞նչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե ո՛ր դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն: Ամեն դեպքում պետք է քննենքՙ այդ դեպքի հետ գործ ունե՞նք, թե ոչ: Եթե մարդը վիրավոր կամ անգիտակից վիճակում է գերեվարվում, ապա ոչ մի «պրետենզիա» չի կարող լինել»,- Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց նա:

Երկրի ղեկը ստանձնած Փաշինյանը, անտեսելով ռազմագերիների կամ անհետ կորածների հարազատների ապրումները, ցավը, ցասումը, ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում է, թե դեռ պետք է պարզենքՙ ո՞վ է իրական գերի, ո՞վՙ կեղծ: Նույնն բանն, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է անումՙ Բաքվում պահվող մեր տղաներին ամենատարբեր հանցաքներ վերագրելով: Ադրբեջանում պահվող ռազմագերիները, փաստորեն, ոչ միայն հակառակորդ պետությունում, այլ նաեւ մեր երկրում կարող են հանցագործ համարվել:

Գերիներին, ըստ երեւույթին, գերի ընկնելու մեջ մեղադրող Փաշինյանը, հիշեցնենք, առաջին անգամ չէ, որ նրանց մասին ոչ միանշանակ, քննադատության արժանացող հայտարարություն է անում: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ, ասել էր, թե «Գերիները կներեն իշխանություններին մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձը, բայց Հայաստանի շահերից անհամաչափ զիջումները չեն ների»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ