RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2944, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՄԱՅՐ» ԵՐԿԻՐ... ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ՍԹԱՓՎԻ՛Ր

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանալեզու ԶԼՄ-ներն անդրադառնում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նոյեմբերի 16-ին բռնկված զինված բախմանըՙ հիմնականում անտեսելով այն ակնառու հանգամանքը, որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Մեդիան հիշատակում է մեկ տարի առաջ արյունալի պատերազմը, անզգացմունք տեքստին կցում Եռաբլուրից լուսանկար, ակնարկում հայերիՙ ադրբեջանական ռազմական բիրտ ուժի հանդեպ վախի մասին եւ շեշտադրում Լեռնային Ղարաբաղիՙ «միջազգային իրավունքի տեսակետից» Ադրբեջանին պատկանելու հանգամանքը: Մեր դիտարկմամբՙ գերմանալեզու մեդիան կատարվողի մասին պատմում է հեռվիցՙ ամենամերձ կետը Մոսկվայից հետո Թբիլիսին է, բայց արտաքուստ չեզոք շարադրանքի մեջ այնպիսի բառեր է կիրառում, որ հուշում է, թե որ երկրին է հաճոյանում: Գերմանական ARD հեռուստաալիքի «Օրվա համայնապատկեր» հաղորդման կայքէջի համաձայնՙ հավելյալ մի հակամարտություն էլ «ադրբեջանական Նախիջեւանի շուրջ կարող է լինել, քանզի հրադադարի համաձայնագրով Հայաստանի տարածքով միջանցք պիտի տրվի մայր երկրին կապվելու համար»: Աշխարհը, գերմանալեզու աշխարհը Հայաստանի մասին խոսում էՙ որպես Ադրբեջանի խնդրառուի: Կանդրադառնանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ