RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-16 16:53:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1059, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Այսօրՙ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արեւելյան ուղղությամբ եւ ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելուՙ ադրբեջանական կողմի հետեւողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է առել այս տարվա մայիսի 12-իցՙ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ։

Այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության դեմ այն տարածքներից, որն ադրբեջանական կողմին է անցել այդ հայտարարության իրականացման արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ մեր միջազգային գործընկերներինՙ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը եւ համանախագահող երկրներին, հստակորեն եւ հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին եւ գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերման ուղղությամբ»։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ