RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-14 19:42:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1802, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ ԱՐՏԵՄ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Լիբանանի պետությունը գիտի գնահատել իր հողում ծնված յուրաքանչյուր նախկին թե ներկա քաղաքացու, որը հասնում է միջազգային նվաճումների, անկախ նրա ազգությունից, կրոնական կամ դավանանքային պատկանելությունից։ Նախագահ Միշել Աունը երկրի գերագույնՙ Արժանյաց առաջին կարգի շքանշան է շնորհել ամերիկահայ գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին, որը, ինչպես հայտնի է, ծնվել է Լիբանանում, նախնական ու միջնակարգ կրթությունը ստացել ՀԲԸՄիության Երվանդ Դեմիրճյան եւ Հովակիմյան-Մանուկյան վարժարաններում, մեկ տարի հաճախել Բեյրութի Ամերիկյան համալսարան եւ 1983 թ.ին, լիբանանյան քաղաքացիական պատերազմի պատճառով ընտանյոք գաղթել Մ. Նահանգներ, որտեղ հասել կրթական ու գիտական բարձունքների։

Տակավին մի քանի ամիս առաջ նախագահ Միշել Աունը նույն կերպ պարգեւատրել էր նախկին մեկ այլ լիբանանահայիՙ Մոդերնա պատվաստանյութի հեղինակային խմբի ղեկավար Նուբար Աֆեյանինՙ կովիդ-19-ի դեմ պայքարի առաջամարտիկներից մեկին։

Լիբանանը, որն այս օրերին իր պատմության ամենադժնդակ պահերն է ապրում, միշտ էլ գիտի ըստ արժանվույն գնահատել իր զավակներինՙ անկախ նրանց բնակավայրից ու քաղաքացիությունից։

Իսկ մեր երկի՞րը, մեր պետությո՞ւնը, մեր կառավարությո՞ւնը։ Մենք ժամանակ ու միջոց չունենք նման մանր-մունր հարցերով զբաղվելու։ Համազգային ընկճվածության այս օրերին ժամանակ չունենք աշխարհի ժողովուրդներին, բարեկամ եւ հատկապես թշնամի երկրներին ցույց տալու, թե Հայը ինչպիսի բարձունքների կարող է հասնել, եթե նպաստավոր պայմաններ ունենա ստեղծագործելու։ Ժամանակ չունենք մեր նորահաս սերունդներին հպարտություն պատճառելու։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ