RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 975, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՆՈՕՊԵՐԱ ՀԱՅՈՒՀՈՒ ՄԱՍԻՆ

Ա. Բ.

Նոյեմբերի 6-ին եւ 7-ին Մոնպելիեի Բեթանիա եկեղեցում եւ Միդլբերիի Թաուն Հոլ թատրոնում (Վերմոնթ, ԱՄՆ) ներկայացվել է ամերիկացի երգահան Էրիք Նիլսենի «Ալիսհայմեր» նոր կամերային մոնոօպերանՙ ըստ ամերիկուհի գրող Դանա Ուոլրաթի համանուն գծավեպի, հրատարակված 2016 թվականին: Վեպի հերոսուհին հեղինակի մայրն էՙ Ալցհայմերից մահացած հայուհի Ալիսը. այդպիսով, Ուոլրաթը վերնագրում խաղարկել է մոր եւ հիվանդության անունները: Ըստ նրաՙ «Ալիսը միշտ գեղեցիկ էր. հայ գաղթականուհիՙ գեղեցիկ, խիտ, սեւ, գանգուր մազերով, ձիթապտղի գույն մաշկով եւ մուգ խոշոր աչքերով»: Նրա դերում հանդես է եկել սոպրանո Մերի Բոնհեգը , նվագակցել է դաշնակահարուհի Էլիսոն Բրյուս Չերուտին :

Ամերիկացի հոր եւ հայ մոր զավակ Դանա Ուոլրաթը գրող, նկարիչ եւ մարդաբան է: Ծնվել է Հյուսիսային Քարոլինայում, ուսանել Քոլումբիա համալսարանի Բարնարդ քոլեջում: Որոշ ժամանակ բնակվել է Եմենում, որտեղ դասավանդել է դպրոցում: Փենսիլվանիայի համալսարանում թեզ է պաշտպանել մարդաբանությունից: 2000-ականներին տեղափոխվել է Վերմոնթ, դասավանդել համալսարանի բժշկական քոլեջում: Ժամանակ առ ժամանակ մի քանի ամիս բնակվել է աշխարհի տարբեր երկրներում, նաեւ Հայաստանում: Բացի վերոնշյալ գծավեպիցՙ Ուոլրաթը գրել է «Ես թռչուն եմ» մանկական գիրքը եւ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ինչպես ջուրը քարի վրա» վեպը, նաեւ համահեղինակությամբՙ «Մարդաբանության սկզբունքները» աշխատությունը, որը թարգմանաբար լույս է տեսել պորտուգալերեն:

Դանա Ուոլրաթը սերտորեն համագործակցել է երգահան Էրիք Նիլսենի հետ «Ալիսհայմեր» մոնոօպերայի ստեղծման գործումՙ վերջինիս հանձնելով մոր երաժշտական հավաքածուն, ներառյալ մանկության տարիների հայկական երաժշտությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ