RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1180, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՐԵ ՎԿԱՆԵՐԸ. ՎԱՐՊԵՏ ՌՈՒԲԵՆԻ ԿԵՐՏԱԾ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԵՐՆ ԵՆ

ԷԼԱԴԱ ԼԱԶԱՐՅԱՆ

Խաչքարերը մեր պատմության քարե վկաներն են: Խոր արմատներ ունեցող հուշաքարային այդ կոթողները քրիստոնեական Հայաստանում ձեռք են բերել նոր բովանդակություն: Այստեղ քանդակակերտման իրենց տաղանդն ու հմտություններն են դրսեւորել բազմաթիվ քարագործ վարպետներ: Նման քարագործ վարպետ է Էջմիածնի Արշալույս գյուղի բնակիչ, վարպետ Ռուբեն Նալբանդյանը, որ հայտնի է իր ստեղծած խաչքարերով:

Դեռեւս 2016թ-ին Ռուբեն Նալբանդյանը գրանցվել է ՀՀ «Դյուցազնագրքում»` մինչ այդ պահը տարբեր քարերից եւ տարբեր չափսերի 1034 խաչքար կերտելու համար:

Նրա առաջին խաչքարի պատվերը տեղադրվել է Ծաղկաձորում 1987թ-ին: Նալբանդյանը հեղինակել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեցեղու պուրակում տեղադրված հայտնի խաչտառերը (Օշական): Նալբանդյանի աշխատանքների մի մասն էլ գտնվում են Հայաստանի սահմաններից դուրսՙ ԱՄՆ-ում, Երուսաղեմում, Ֆրանսիայում եւ այլուր:

Նալբանդյանը հեղինակել է նաեւ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանը:

Նրան են վստահել բուլղարական այբուբենը քանդակելու գործը եւ բազում այլ աշխատանքներ, սակայն վարպետ Ռուբենը քանդակագործության մեջ ավելի շատ տեղ է տալիս խաչքարերի պատրաստմանը: Սիրով ձեռնարկած գործն այսօր նա շարունակում է իր որդու հետ եւ հույս ունի, որ թոռնիկներն էլ կշարունակեն իր սկսած գործը:

Նա իր առաջին քայլերն սկսել է սովորելով Լենինգրադի Մուխինայի անվան գեղարվեստի բարձրագույն հաստատության գեղարվեստական ապակու բաժնում:

Աշխատել է Երեւանի գեղարվեստի ֆոնդի քանդակի կոմբինատում: Իսկ 1994-99թթ-ին սովորել է Երեւանի Նաղաշ Հովնաթանի արվեստի համալսարանի դեկորատիվ կիրառական արվեստի բաժնում:

Բելգրադի պատվավոր քաղաքացի է, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների եւ միջազգային սիմպոզիումների: Հեղինակ է բազմաթիվ հուշարձանների եւ խաչքարերի: 2010թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է: Ունի մի շարք մրցանակներ, դիպլոմներ, պատվոգրեր, հուշամեդալներ:

2015թ-ից ՀՀ ժողովրդական վարպետ է: ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգեւատրվել է Նարեկացու մեդալով, իսկ ՀՀ նախագահի կողմիցՙ «Մովսես Խորենացու» շքանշանով:

2015թ-ին Արմավիրի մարզի Արշալույս համայնքում հիմնել է «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցը»: Նա իր սաներին եւս կրթում է հայեցի ոգով, հավատքով եւ մեծ ոգեւորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ