RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1376, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ-ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

10.11.2021 - 01.12.2021

«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի (այսուհետՙ ռեկտորի) թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ ունեցող անձինք:

Ռեկտորի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`

ա) հավակնորդի ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` ստորաբաժանման համապատասխան որոշումը եւ հավակնորդի գրավոր համաձայնությունը,

բ) լուսանկար,

գ) ինքնակենսագրություն/ռեզյումե,

դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը, առնվազն 5 տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության ստաժը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատանքի վայրից),

ե) հավակնորդի գործունեության ծրագիրըՙ փակ եւ կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:

«գ», «դ» եւ «ե» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին PDF ձեւաչափով, էլեկտրոնային փոստի միջոցովՙ board@ysu.am:

Դիմումներըՙ կից փաստաթղթերով, ընդունվում են 2021 թ. նոյեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Հաշվի առնելով «Covid-19» համավարակով պայմանավորված իրավիճակը, մրցույթի մասնակցության դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) անհրաժեշտ է փոստային ծառայության միջոցով ուղարկել «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին (հասցեՙ 0025, ք. Երեւան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):

Մրցույթը տեղի է ունենալու 2021 թ. դեկտեմբերի 17-ինՙ ժամըՙ 11:00-ին, Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (հասցեՙ ք. Երեւան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ):

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման եւ ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաստաթղթեր» բաժնում (documentation.ysu.am):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարին էլեկտրոնային փոստի միջոցովՙ board@ysu.am:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ