RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1520, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՎԿԱՍՅԱՆ «ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ»-Ըՙ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌՋԵՎ

Հավակնելով դառնալ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության «Սիլիկոնյան հովիտը»ՙ Հայաստանը եւ տեխնոլոգիական կազմակերպությունները ունեն որակյալ մասնագետների հավաքագրման լրջագույն խնդիր: Այսօր ոլորտի ընկերություններն ունեն տասնյակ չհամալրված հաստիքներ, եւ այս հանգամանքը կանգնեցնում է Հայաստանին գլոբալ մրցակցությունից դուրս մնալու ռիսկի առջեւ:

Հոկտեմբերի 29-ից 30-ը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ կայացավ «ԴիջիԹեք-2021» ցուցահանդես-համաժողովը: Միջոցառումը համախմբեց աշխարհի առաջատար մասնագետներինՙ քննարկելու նաեւ կրթական հիմնախնդիրները եւ հայացք գցելու համավարակի փոխած իրականությանը:

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, Հայանստանի եւ Արցախի դպրոցական համայնքների շուրջ 30%-ում չեն դասավանդվում մի շարք բնագիտամաթեմատիկական առարկաներՙ պայմանավորված համապատասխան մասնագետների բացակայությամբ: Այս մասին բարձրաձայնեց նաեւ «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը , որ ոլորտի ներկայացուցիչներին կոչ արեց միանալ «Tech4Armenia» նախաձեռնությանը եւ սկսել ներդրում կատարել դպրոցումՙ խթանելով սեփական աշխատակիցների ներգրավումը հանրակրթության ոլորտում. «Այս նախաձեռնության միջոցով մենք ցանկանում ենք տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում առկա ընկերությունների հետ համագործակցությամբ մասնագետներին հնարավորություն տալ հեռահար դասավանդելու Հայաստանի կամ Արցախի համայնքների դպրոցներում»:

Մասնակիցներից շատերը հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցելու ծրագրին եւ համաձայնեցին, որ փոփոխությունները պետք է սկսել հենց դպրոցից, եւ Հայաստանի զարգացման նախապայմաններից կարեւորագույնը աշակերտների կարողությունների եւ հմտությունների զարգացումն է:

Նախաձեռնությունը հավանության է արժանացել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ինչպես նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ