RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2584, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Թեքեյան մշակութային միության մատենաշարով լույս է տեսել բանասեր եւ գրականագետ Հենրիկ Բախչինյանի «Ֆրիկի բանաստեղծական ժառանգությունը» հատորը, որն ընդգրկում է 13-րդ դարի մեծ բանաստեղծ Ֆրիկի ժառանգությունըՙ բանասիրական-գրականագիտական քննությամբ: 443 էջ կազմող նորընծա գրքում ներկայացված են նշանավոր բանաստեղծի հեղինակած բոլոր բանքերի եւ հայրենների ճշգրտված բնագրերըՙ դրանց արձակ աշխարհաբար վերածումներով հանդերձ, ինչպես նաեւ ծանոթագրություններն ու մեկնաբանությունները: Ներկայացված են նաեւ Ֆրիկի կենսագրությունը, նրա ստեղծագործությունների գաղափարական բովանդակությունը, գեղարվեստական արժանիքները:

Անվարան կարելի է ասել, որ երկար սպասված այս հատորը գերազանցում է Ֆրիկին նվիրված նախկին բոլոր ժողովածուներըՙ ստեղծագործությունների ամենալայն ընդգրկումով, դրանց գիտական-հետազոտական մատուցումով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ