RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2769, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

ԷԼԱԴԱ ԼԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետությունում ներկա դրությամբ Covid 19-ի դեմ պատվաստում կատարելը ՀՀ քաղաքացիների կողմից դարձել է թեժ քննարկման առիթ:

Օրինակՙ խոսակցություններ են պտտվում, որ պատվաստումը հանգեցնում է չիպավորման, մահվան, չբերության, իսկ շատ հղի կանայք, կերակրող մայրեր մտածում են, որ պատվաստումը կարող է վատ անդրադառնալ պտղի կամ երեխայի վրա, իսկ տղամարդկանց մոտ սերմնահեղուկի մակարդակն անգամ կարող է հասնել զրոյի:

Այս խոսակցություններին զուգահեռՙ ՀՀ Առողջապահության նախարարությունը մշակում է այնպիսի ձեւաչափ, որը կհանգեցնի ՀՀ քաղաքացուն պարտադիր պատվաստվելուն, անգամ միֆեր են պտտվում, որ եթե չպատվաստվեք թոշակ չենք տա, վարկ չեք կարող վերցնել, գազը եւ լույսը կանջատենք, սրճարան գնալ, գնումներ կատարել, երկրից դուրս գալ չեք կարող:

Այսպիսով Հայաստանում Covid19-ի դեմ պատվաստված մարդկանց խմբաքանակը քիչ է, քանի որ պատվաստանյութերի դեմ հակագովազդները շատ են, իսկ Հայաստանը չի ձեռնարկում իր քարոզչական գործիքներով այնպիսի քայլեր, որով ցույց կտա, թե որքանով են պատվաստումներն արդյունավետ, փոխարենըՙ տեղը-տեղին մշակվում են ՀՀ քաղաքացու պարտադիր պատվաստման մասին օրենքներ:

Փաստացի պատվաստումների արդյունքները ցույց են տվել, որ հակաքարոզչությունն ավելի մեծ ազդեցություն ունի քաղաքացիական հասարակության գիտակցության վրա, քան պետության կողմից իրականացվող խթանիչները:

Իրավաբանՙ Անահիտ Բադալյանի կարծիքով, մեր հասարակությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, ճգնաժամային ոչ միայն տնտեսական ու հակահամաճարակային տեսանկյունից, այլ նաեւՙ հոգեբանական, որովհետեւ երբ պետության մեջ նույն երեւույթի շուրջ տարբեր քննարկումներ են իրականացվումՙ հավասարաչափ դրական եւ բացասական կարծիքներով, հասարակությունը ինքնին վերածվում է քաոսի, իսկ տվյալ պարագայում քաոսը երբեւէ որեւէ դրական ուղղություն չի առաջացրել:

Տվյալ իրավիճակում Հայաստանը, համեմատած այլ պետությունների, պատվաստված քաղաքացիների թվով շատ հետ է եւ այդ քիչը պայմանավորված է նրանով, որ հասարակությունը չի կարողանում կողմնորոշվել: Իսկ ցավալին այն է, որ ինչպես գիտենք, բացասական կարծիքները շատ ավելի արագ են ընկալվում հասարակության կողմից, քան դրան համարժեք հարյուրավոր դրական կարծիքները», ասում է Անահիտ Բադալյանը:

Զրուցեցի նաեւ երկար տարիների փորձ ունեցող բժիշկ-մանկաբարձ-գինեկոլոգՙ Անահիտ Պրազյանի հետ ու փորձեցի պարզել, թե հղիներին, կերակրող մայրերին, մայրանալ պատրաստվողներին թույլատրվո՞ւմ է պատվաստվել:

Հարցիս ի պատասխան բժշկուհին ասաց, որ Covid 19-ի դեմ հղիների պատվաստումը գտնվում է պետական մարմինների եւ ՀՀ Առողջապահության նախարարության վերահսկողության տակ: Ունեցել ենք շատ հղիներ, որոնք հղիության ընթացքում հիվանդանալով Covid 19-ովՙ ունեցել են բազմաթիվ խնդիրներ մոր եւ ապագա երեխայի առողջական վիճակի ձեւավորման հետ կապված, այդ պատճառով նախընտրելի է, որ նախքան հղիանալը կամ հղիության շրջանում հղիները փոքր չափաբաժնով ստանան համապատասխան դոզավորումները, որպեսզի նրանց մոտ առաջանան հակամարմիններ Covid 19-ի նկատմամբ, սակայն ինչպես յուրաքանչյուր բժշկական միջամտություն, սա էլ պետք է կատարվի մարդու սեփական ցանկության դեպքում, սակայն պատվաստումը անհրաժեշտ է, բայց ոչ ոք չի կարող հարյուր տոկոսով պատասխան տալ պատվաստման դրական կամ բացասական հետագա ընթացքի մասին, քանի որ այն գտնվում է դեռեւս չբացահայտված եւ հարցականներով լի փուլում. նշեց բժշկուհին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ