RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2964, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆՐԱԴՐԱՄ Է, ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐՙ 500 ՄԱՆԱԹԱՆՈՑ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Ղարաբաղն Ադրբեջան է. Իլհամ Ալիեւ» մակագրությամբ 500 մանաթ արժողությամբ թղթադրամ է թողարկել Մյունխենի Giesecke & Devrient ընկերությունը, որն ի դեպ տպում է նաեւ հայկական թղթադրամը: 500 մանաթը Ադրբեջանում ամսական միջին աշխատավարձի չափն է: Ինչպես նոյեմբերի 7-ին ծանուցում է «Զյուդդոյչե ցայթունգը», Հայաստանի դեմ Ադրբեջանի արյունոտ պատերազմից մեկ տարի անց, Ալիեւը ռազմական քարոզչության հիշյալ ձեւն է գտելՙ փառաբանելով իրենց հաղթանակը: Գերմանական լրատուն քննադատում է բռնատիրական բարքեր ունեցող երկրի առաջնորդի հետ համագործակցող գերմանացի քաղաքական գործիչներին, շահույթի դիմաց նրա պատվերները կատարող ընկերությանըՙ նշելով, թե փորձարկում են իրենց հեղինակությունը: Չենք կարող չնկատել, որ Արցախը Հայաստանի համար դրամ չդարձավՙ նյութ ու արժեք չդարձավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ