RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1181, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԼԱՆԴԱՑԻ ԿԻՆՈԲԵՄԱԴՐԻՉԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐՇՆՉՈՒՄԸ

Ա. Բ.

Ավստրալական «Սաթըրդեյ փեյփըր» հոկտեմբերի 23-ի համարում լույս է տեսել Ռոմի Աշի «Վիպասան եւ Բյորքի համագործակից Սյոնը» հոդվածըՙ նվիրված իսլանդացի բանաստեղծ, գրող, սցենարիստ եւ դերասան Սյոնին (Սիգուրյոն Բիրգիր Սիգուրդսոն):

Անդրադառնալով Սյոնի եւ բեմադրիչ Վալդիմար Յոհանսոնի համատեղ սցենարով վերջինիս նկարահանած «Գառը» ֆիլմին (2021)ՙ Ռոմի Աշը նշել է, որ այն «մեծապես ազդված է հայ բեմադրիչ Հարություն Խաչատրյանից, որի կինոնկարները սահմանակցվում են վավերագրությանը: Խաչատրյանի ֆիլմերում երկար տեղ է տրվում պարզապես վազող մարդկանց: Սյոնն ասում է, որ իրենք որոշել են պատկերացնել, որ թիրախային լսարանը մտածում է իրենց իսկ կյանքի հերոսները լինելու մասին: Ասում էՙ եթե հետաքրքրված ես ժողովրդի կյանքով, պետք է պարզապես նայես նրան, քանի որ դու էլ ես ժողովուրդ»:

2016-ին Ռեյկյավիկի Սթոքֆիշ կինոփառատոնում կայացել է Հարություն Խաչատրյանի կինոնկարների հետահայաց ցուցադրությունը, սակայն դժվար է ասել, թե նրա գործերից հատկապես ո՛րն է ազդել «Գառի» վրա, որն այս տարի Կաննի փառատոնում արժանացել է «Հատուկ հայացք» մրցանակի եւ արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրել կինոքննադատների եւ հանդիսատեսների շրջանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ