RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1470, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ-ՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔՆ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Վերջին տարիների ընթացքում օտարերկրացիները մեծ «ներդրում» են ունենում մեր երկրի անշարժ գույքի շուկայում: 2019-ից պաշտոնական վիճակագրությունն առանձնացնում եւ հրապարակում է օտարերկրյա քաղաքացիների վաճառած ու գնած անշարժ գույքի մասին տվյալներ:

Այս տարվա երրորդ եռամսյակում օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքուվաճառքի 1242 գործարք է գրանցվելՙ նախորդ տարվա 981 գործարքի փոխարեն: Ամենաշատ գործարքները կատարում են Ռուսաստանի քաղաքացիները: Օրինակ, այս տարվա մարտ ամսին օտարերկրացիների կողմից գնվել է 112 անշարժ գույք, որից 69-ըՙ ՌԴ քաղաքացիներ: Նույն իրավիճակն է դիտվում նաեւ վաճառքի շուկայում մարտ ամսին օտարերկրացիները վաճառել են 249 գույք, որից 200-ըՙ ՌԴ քաղաքացիներ: Երրորդ եռամսյակում ՌԴ քաղաքացիներըՙ 247 միավոր անշարժ գույք են գնել նախորդ տարվա 214-ի փոխարեն:

Թվերի փոփոխությունը ներկայացնենք անցած տարվա նոյեմբերից:

2020 թվականի նոյեմբերին օտարերկրացիները գնել են 80 եւ վաճառել 154 անշարժ գույք: Դեկտեմբերին գնել են 87 անշարժ գույք եւ վաճառել են 208-ը:

Հունվարին անշարժ գույքի շուկայում օտարերկրացիները գնել են 68 եւ վաճառել 103 գույք, փետրվարին արձանագրվել է 76 գնված եւ 212 վաճառված գույք, իսկ մարտ ամսին արտասահմանցիները գնել են 112 գույք, վաճառելՙ 249:

Պետք է նշել, որ պաշտոնական վիճակագրությունը ասելով «անշարժ գույք» ի նկատի ունիՙ բազմաբնակարան շենքերի բնակարանների, առանձնատների, արտադրական նշանակության շինությունների, հասարակական նշանակության շինութույունների, ավտոտնակների ու հողի հետ կատարվող գործարքների հաշվառումը:

Այս տարվա հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա քաղաքացիները գնել են 477 անշարժ գույքՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 354-ի փոխարեն: Նրանց կողմից գնված անշարժ գույքի մեծ մասը բնակարնների ձեռքբերումն է: Եթե անցյալ տարի օտարերկրացիները ՀՀ-ում 132 բնակարան էին ձեռք բերել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածումՙ 212 բնակարան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ